«Հիմա ոստիկանը ո՞ւմն է»

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի կողմնակիցներին դատարաններ շրջափակել, դատավորին վայր գցել կարելի է, իսկ երիտասարդներին ազգային հարցերի համար բողոքի ցույց անել, չի կարելի:
Այսօր եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ թե «նոր Հայաստանի», թե 3 միլիոն վարչապետների մասին սիրակեզ հայտարարությունները միֆ էին՝ ստի փուչիկ:
Արդյունքում պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին ու բարձրացել իշխանական բուրգի գագաթին:
Հ.Գ. Հիմա ոստիկանը ո՞ւմն է, իհարկե, ոչ հասարակությանը, այլ Նիկոլինն ու իր թիմինը:
Խեղճ ոստիկաններ եւ խեղճ պողոսներ»: