50-60 երիտասարդների ակցիան մեծ դժվարությամբ դադարեցնելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրեթե ողջ մարդկային ռեսուրսը. Երվանդ Վարոսյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ ՀՅԴ ակտիվիստների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով 24 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօրվա բողոքի խաղաղ ակցիան հարկադրաբար դադարեցնելու գործընթացի արդյունքով էմոցիայից դուրս մի չոր գնահատական. 50-60 երիտասարդների ակցիան մեծ դժվարությամբ դադարեցնելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրեթե ողջ մարդկային ռեսուրսը, ընդհուպ հատուկ նշանակության վաշտը։
Այստեղից հետևություն` ԲՈԼՈԼԱՆ ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է»։