Մեզ բացարձակ հետաքրքիր չէր՝ ի՞նչ եք Դուք ուտում նախաճաշին և ի՞նչ էիք հագել այդ հանդիպմանը. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարև Ձեզ, պրն․ Մարության,
դիտեցի Ձեր հարցազրույցը Առաջին ալիքի եթերում։ Դե, ինչպես և սպասում էի՝ պլանավորած հարցեր և պարապած պատասխաններ։ Եվս մեկ անգամ հիացա Ձեր մասնագիտական հմտություններով։ Ասեմ, որ մեզ բացարձակ հետաքրքիր չէր՝ ի՞նչ եք Դուք ուտում նախաճաշին և ի՞նչ էիք հագած այդ հանդիպմանը։ Ձեզ իսկապե՞ս թվում է, թե պատասխանեցիք մեր կողմից բարձրացրած հարցերի գոնե 5 %-ին։
Շատ «արխային չընկնեք», առաջիկայում դեռ հանդիպելու ենք, և Դուք, ի պաշտոնե, պարտավոր կլինեք պատասխանել մեր հարցերին»: