ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ո՞ւմ պետք է փոխանցվեին նախարարի ընկերոջ հրահանգով «սեյֆում» հավաքվող գաղտնի գումարները
VideoArmLur.am լրատվական կայքի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքային հարցեր է քննարկում տնօրեն Մհետ Դավիդյանցի հետ, ապա նրանից հետաքրքրվում, թե ինչ պետք է անի պահանջված գումարը:
Այս կադրերում Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր աշխատակցի հետ խոսում է ինչ-որ էլեկտրիկի աշխատանքի վերականգնման, բենզին-գազ հարաբերությունների մասին:
Տեսանյութում լսվում է աշխատակցի եւ տնօրենի զրույցը, թե ինչպես են բյուջեի գումարներից «այլ ծախսեր» ձեւակերպմամբ 100 հազար դրամ դուրս գրում, անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսում, բայց հստակ հասկացվում է, որ հրահանգ կա 25 հազար դրամը հավաքել, դնել սեյֆում: Ո՞ւմ համար, տեսանյութից պարզ չի դառնում: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ հավաքվող գումարը դժվար թե տնօրենի միանձնյա ծախսելիքը լինի, այլապես սեյֆում չէին հավաքի: