Ըմբշամարտի առաջնության յուրաքանչյուր քաշում լուրջ պայքար էր. հավաքականի մարզիչ
SportՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության յուրաքանչյուր քաշում լուրջ պայքար է ծավալվել:
Lրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: «Յուրաքանչյուր քաշային կարգում ծավալվեց լուրջ պայքար: Առաջնության ավարտին կհաջորդեն ուսումնամարզական հավաքները, որոնցով ըմբիշները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Մարզիկները դիմացկունության խնդիրներ ունեն»,-ասաց մասնագետը:
Սահակյանն առանձնացրեց, որ անկախ Հայաստանի առաջնության արդյունքներից Օլիմպիական թիմի ձևավորումը կլինի այլ կերպ: Մարզիչը նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե 77 կգ քաշում արդեն նվաճված օլիմպիական ուղեգրով ով է մասնակցելու Տոկիոյի խաղերին: