ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետական բյուջեի մասին քննարկումները
Политические«Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին նախագիծը դեկտեմբերի 3-4-ը քննարկվել է Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրությանհետ կապերի բաժնից, դեկտեմբերի 5-ին նախատեսվում է պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: