ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլարի դրամաշնորհ Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գալիս է Երևան ՀՊՏՀ–ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. խոսնակ Հրդեհ՝ Երևանի Հովսեփ Էմինի թիվ 5 շենքի տանիքում․ բնակիչները տարհանվել են Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը դասաձախողումներ է կազմակերպում. Ռուբեն Հայրապետյան 

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. համայնքային սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքում գտնվող՝ ընդհանուր 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների անունից, իբրև նշված շենքը վերանորոգելու բանավոր խնդրանքի պատրվակով, հայտարարել է այն շուկայականից անհամեմատ ցածր՝ տարեկան 1.317.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով 40 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու աճուրդ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, ի սկզբանե տեղյակ լինելով համայնքում գործող ՍՊ ընկերության կողմից նշված շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող հիշատակված շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին, հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ արձանագրություն, որի հիման վրա էլ Դիլիջան քաղաքում գտնվող հիշյալ շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամ գումարով և 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնվել է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի դստեր անվամբ աճուրդից շուրջ 30 օր առաջ հիմնադրած վերոհիշյալ ՍՊ ընկերությանը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում, օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը կազմակերպելու պարտականություններով, 2006 թվականի հունիսից մինչև պայմանագրի լուծարումը՝ 2018 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես՝ նշված ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված վարձակալության պայմանագիրը:

Այսինքն՝ Դիլիջան քաղաքում գտնվող նշված շինության վարձակալության՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնի սահմանմամբ  մրցույթի անցկացման նպատակը հանդիսացել է շինության կապիտալ վերանորոգումը, մինչդեռ շուրջ 12 տարի այն չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, ծառայեցվել է անձնական շահերին, համայնքի բյուջեն տարիներ շարունակ զրկվել է դրամական մուտքերից. համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 90.117.812 ՀՀ դրամ գումարից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 14.190.800 ՀՀ դրամ, որի հետևանքով Դիլիջան համայնքին պատճառվել է էական՝ 75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսումնական հաստատությունների ուղեցույցի որոշ կանոններ լրամշակվել ենԴատարանն Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ և վերջիններս ազատ արձակվեցին Ռոբերտ Քոչարյանի և դստեր` Գայանեի ջերմ լուսանկարը ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլարի դրամաշնորհ Քույր սերֆերները թողել են սպորտը և այժմ զբաղվում են իրենց մերկ լուսանկարների վաճառքովՉձեռնարկվող քայլերի արդյունքում ժամանակի հետ Սևանա լճի ծաղկման տևողությունը երկարում է. ՎարագյանՎանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյան Տղամարդը կտրել է իր քիթն ու ականջներն` այլմոլորակայինի նմանվելու համար (լուսանկարներ)Սերժ Սարգսյանի եղբոր բիզնես կենտրոնը՝ Վճռաբեկ դատարանի շենքի փոխարեն. ArmDaily.am-ի հետաքննությունըCOVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ կառավարությանը կհատկացնի 30 մլն եվրո Որ ավիաընկերություններով ճամփորդելիս է պարտադիր ՊՇՌ հետազոտության պատասխանը. տեղեկացնում է «Զվարթնոցը» Անջելինա Ջոլիի դուստրը սեռափոխության հորմոնալ թերապիայից հետո անճանաչելիորեն փոխվել է (լուսանկարներ)Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո Նիդերլանդներում բնակվող Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել Արարատի մարզի բուժհաստատություններինԱրաբկիրում և Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան «Իմ քայլի» «չխոսկանները». ովքե՞ր են հեղափոխական թիմի ամենապասիվ պատգամավորները«Ո՞ւր է նայում ամուսինը»․ Նաստյա Կամենսկիխը թոփլես լուսանկարներ է հրապարակելՈվքե՞ր են կառավարության աջակցության 25-րդ ծրագրի շահառուները«Սահմանին, մեր հերոս տղերքի մոտ». Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակելՊաշտոնյաների քմահաճույքները և նեղ անձնական շահերը. ինչպե՞ս է կառավարվում Նոր ՀայաստանըՔաղաքացին ցանկանում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջի ժայռանման հատվածիցԴպրոցների տնօրենները դրամահավաքը չկանխելու համար նկատողություն են ստացել Մեխիկոյի կոյուղագծերում հսկայական առնետ է հայտնաբերվել (տեսանյութ)Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան». Զոհրաբյան ԱԺ-ում Հետազոտական-վերլուծական կենտրոն է բացվել «Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ»Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը (տեսանյութ)Թուրքիան զինյալների 50 հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան (լուսանկարներ)Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքներն, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր. Զախարովա Հռոմի պապի ընտրությունների նման երևի պետք է անել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է գալիս Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչՔննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցների ներկայացուցիչը հրավիրվել է Հանրապետության նախագահի նստավայրՍԴ-ն ընտրում է նախագահ և փոխնախագահ. ուղիղ Արարատ Միրզոյանը՝ մոտ 900 հազար, փոխնախագահները մոտ 700 հազար դրամի պարգևավճար են ստացել Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչը մերժել է բողոքը Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Հորը և որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՔԿ «Յուվենտուսը» Մորատային վարձակալել է «Ատլետիկոյից»` հետգնման իրավունքովՊԵԿ-ը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացնող իրավապաշտպանների հետ Սեպտեմբերի 26-ին և 30-ին Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթներ կիրականացվեն Շահումյանում ապօրինի ջերմոցների գործով տեսչական մարմինը դիմել է դատախազություն Սեմեդուն հայտարարել է, որ հեռանում է «Բարսելոնայից» Պրեմիերա․ «Project LA» եւ Գոռ Սուջյան - «Սուտ երդումներ»
Ամենադիտված