«Հանրային ծառայության մասին» օրենքում հանրային ծառայողի և քաղաքականության հետ կապը որքանո՞վ է արտահայտված (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Այն դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով մենք կատարում ենք մեր բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով թվով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արդյունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդնում ենք համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ ներդաշնակեցնում ենք մի շարք կանոններ»,- ասաց Գրիգորյանը:
Օրենքի նախագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը:
Հարցի առնչությամբ Բարգավաճ հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այս օրենքում հանրային ծառայողի և քաղաքականության հետ կապը որքանով է արտահայտված։