«Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից
Սպորտ«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։
Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով։ Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին դրսևորած եռանդի ու անմնացորդ նվիրումի համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում։