«Ծանր էր». Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին
Արտաքին ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է լինի դրա հիմնական հետևանքների վերացումը: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ նիստում:
Մեկնաբանելով Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը՝ Մամեդյարովը նշել է, որ հանդիպումը տևել է 3,5 ժամ, բանակցությունները լուրջ ու ծանր են եղել. «Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր»,-ասել է նա:
«Այն, ինչ մենք քննարկեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հակամարտության լուծման փուլային մոտեցում է: Իհարկե, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, այն է ՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ և անվերապահ դուրսբերումը, ինչպես արձանագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: