Չուկոտկայում 50-ից ավելի քաղցած սպիտակ արջեր շրջապատել են գյուղը (տեսանյութ)
ՏեսանյութերՉուկոտկայում 50-ից ավելի քաղցած սպիտակ արջեր շրջապատել են Ռիռկայպիյ գյուղը, հայտնում է Լայֆը:
Կենդանիները չեն կարողանում հեռանալ արտասովոր տաք եղանակի պատճառով, քանի որ սառույցի շերտը բավականաչափ ամուր չէ:
«Նրանք չեն կարողանում ծով գնալ, որպեսզի փոկ որսան: Քաղցած կենդանիներն ստիպված են որսալ ծովափին և սնունդ չհայթայթելով՝ մոտենում են գյուղերին ու հետևում, թե ինչպես են մարդիկ ապրում», նշում է Արկտիկայի պահպանության հարցով Ռուսաստանի WWF Միխայիլ Ստիշովը:
Մասնագետներն արդեն իսկ 56 ապիտակ արջ են հաշվել բնակավայրի մոտակայքում: