Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Սերժ Սարգսյանի «օգնությունը». ո՞րն է Փաշինյանի «կետը» բանակցային գործընթացում

Վերլուծական

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման նկատմամբ հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրությունը բավական մեծ էր, ինչը կարելի է պայմանավորել, մի կողմից, հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից հնչած մի շարք ոչ միանշանակ հայտարարություններով, մյուս կողմից, դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության կողմից հուշագրի շրջանառմամբ, որն իր բնույթով սադրիչ էր և առավելապաշտական:

Չի կարելի ասել, որ հանդիպումից հետո հեղափոխական արդյունքներ են գրանցվել, սակայն մի բան ակնհայտ է՝ Հայաստանը այս պահին գտնվում է լուրջ քաղաքական պրեսինգի տակ, և դրա պատճառը թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ու կես տարվա ընթացքում այդպես էլ չգտավ բանակցային գործընթացի իր կետը: Մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ չի շարունակելու բանակցությունները Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի կետերից, արեց նաև հայտարարություններ, որոնք միջազգային հանրության կողմից ընդունվեցին, մեղմ ասած, ոչ միանշանակ, թեև պոպուլիստական էին, սակայն զգալիորեն թուլացրին Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում նույնպես նպաստել է բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացմանը: Գեներալիտետի շրջանում դավադիրների փնտրտուքը, Արցախի նախագահին մարզպետով դիմելը, այս ամենը հանգեցնում է նրան, որ Արցախը ինքնին միջազգային հանրության առաջ կորցնում է տարիների ընթացքում կուտակած իր սուվերենությունը: Փաշինյանը ստիպված վերադառնում է թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի կետերին:

2001-ին Քի Ուեսթից հետո Ռոբերտ Քոչարյանը նույնպես քննարկում էր խաղաղության վերականգնմանը ուղղված համալիր միջոցառումների անցկացման հնարավորությունը, իսկ Սերժ Սարգսյանի կետերը արտացոլված են Բրատիսլավայի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստի մեջ, քանի որ այնտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ՄԽ համանախագահների և նրանց հայտարարությունների` գործընթացի բաղկացուցիչ մաս լինելու մասին, 2016-ին Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին, թեև հատվածական: Փաշինյանը հասկանում է, որ մեկ ու կես տարվա բանակցային մարտավարությունը, եթե այն ընդհանրապես կար, տանուլ է տվել բանակցությունների այս փուլը, և բանը հասել է նրան, որ Բաքուն ՌԴ արտգործնախարարի համաձայնությամբ հայկական կողմին վերջնագիր է ներկայացնում: Հայաստանը, ըստ էության, համաձայնել է այդ վերջնագրին, համենայնդեպս, Ադրբեջանի կողմից առաջ քաշված օրակարգին, քանի որ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել արդեն գալիք տարի: Մինչ այդ, Փաշինյանին մնում է ժամանակ ձգել: Իհարկե, եթե առկա են որոշակի պայմանավորվածություններ, իսկ դրանք, ինչպես երևում է առկա են, հայկական կողմին որևէ մեկը ժամանակ չի տալու, իսկ նման սցենարի դեպքում այլընտրանքը պատերազմն է:

Պատասխանատվությունը իրենց վրայից գցելու համար իշխանությունները գուցե և նախընտրեն գնալ այս սցենարով, սակայն միևնուն է՝ նախ, թիվ մեկ պատասխանատուն, ամեն դեպքում, մնալու է Փաշինյանը, և ամենակարևորը՝ Արևմուտքը երբևէ չի հաշտվի Հարավային Կովկասում ՌԴ ռազմական ներկայության ավելացման հետ: Իսկ այդ ավելացումը կարող է լինել՝ ի դեպս ՀԱՊԿ խաղաղապահների, որոնք ռազմական էսկալացիայի արդյունքում կտեղակայվեն Արցախում: Արևմուտքը, թերևս կմտածի Փաշինյանին փոխարինելու մասին, նույն սորոսականներին Փաշինյանի ազդեցության տակից հանելով և որևէ այլ քաղաքական ուժի կամ գործչի ազդեցության տակ դնելով: Հենց այս ռիսկերն են, որ ստիպում են Փաշինյանին նահանջել՝ վերադառնալով բանակցային այն կետերին, որոնք թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից ամիսներ անց նույն Փաշինյանի կողմից դիտարկվում էին, իբրև պարտվողական և սխալ…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված