Բարսեղ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանն առերեսվել են
Право«Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել։ Երկուշաբթի օրը ինձ պաշտոնապես հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, ժամը 14։00-ին, ես կգնամ։ Տեղյակ չեմ, որտեղի՞ց ծանոթ լինեմ մեղադրանքին, եթե ինձ ոչ մի բան չեն ասել, գնացեք ՀՔԾ-ից հարցրեք։ Ես ոչնչի տակ չեմ ստորագրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ով հանրությանը հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» անունով՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։
Նա նշեց, որ, երբ իրեն հրավիրել են ՀՔԾ, չի հետաքրքրվել, թե ինչն է պատճառը․ «Ինձ համար, դա սովորական ճաշ ա, մի օր սրան են կանչում, մի օր նրան են կանչում»։
Նրա խոսքով՝ այս գործով հարցաքննություն եղել է մեկուկես-երկու ամիս առաջ․ «Այո՛, ինձ հարցաքննել են և Սերգո Կարապետյանի հետ առերեսում է եղել։ Բայց չեմ հիշում իմ դեմ ցուցմունք տվել է, թե ոչ։ Ես դրան այնքան անլուրջ եմ վերաբերվում, որ իմ ուղեղում նման երկրորդական ինֆորմացիա չեմ պահում»,- ասաց նա՝ նշելով, որ այս գործի շրջանակում ՀՀ 3-րդ նախագահի հետ առերեսում չի եղել։
Խոսելով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին Բեգլարյանն ասաց. «Ես համոզված եմ, որ այդ մեղադրանքը կեղծ է։ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ընկերության հետ, հետո՞ ինչ, որ իմ ընկերն ա»,- նշեց նա։