Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել Կառավարությունը պետք է գա և ասի՝ ինչու՞ չիրականացան իր կանխատեսումները․ Մելքումյանը՝ տնտեսական անկման մասին «Կառուցենք Հայաստանը նորովի». վարչապետը տեսանյութ է տարածել Երվանդ Խունդկարյանը վայր է դրել Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել Աստղագուշակ՝ սեպտեմբերի 18-ի համար Աժ-ն շարունակում է աշխատանքը․ ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը 

ՄԱԿ-ը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

Այլ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում:

Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր տարածքներում վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը՝ հատկապես միջազգային առևտրի, զբոսաշրջության և պարենային օգնության ուղիներով: Բուսասանիտարիան գյուղական վայրերում սովի, աղքատության վերացման և ապրուստի աղբյուրների ապահովման ցանկացած ռազմավարության առանցքային տարրն է: Գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի ծավալի մեծ աճը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքները հանգեցնում են վնասակար օրգանիզմների ներթափանցման ռիսկի կտրուկ աճի և բույսերի առողջության համար նոր լուրջ խնդիրների առաջացման:

«Բույսերի առողջության պահպանման միջազգային տարին կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկությունը և դրա ազդեցությունը գլոբալ նշանակության խնդիրների լուծման համար: Վնասակար օրգանիզմների տարածման գոտու ընդլայնմանը զուգահեռ, աճում են սննդամթերքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության համար սպառնալիքները։ Մասնավորապես, վնասակար օրգանիզմները, որոնք ներթափանցում են նոր էկոհամակարգեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ պարենային անվտանգության և շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Նա նաև ներկայացրել է վնասակար օրգանիզմների ներգործությամբ առաջացած բերքի կորուստները վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ դրանք  կարող են զգալի լինել՝ ըստ հաշվարկների հասնելով 50 տոկոսի: Միայն տնտեսական առումով՝ բույսերի հիվանդությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 220 մլրդ դոլարի վնաս են պատճառում, իսկ վնասատու միջատները՝ շուրջ 70 մլրդի:

Այդ խնդիրների լուծման համար Ֆինլանդիայի Հանրապետությունը 2016 թվականին պաշտոնապես դիմել Է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ)՝ առաջարկելով 2020 թվականը հռչակել Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի: Պատվիրակներն ընդունել են միաձայն ներկայացված առաջարկը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատել է 2020 թվականը որպես Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի:

Պարենային անվտանգության և էկոհամակարգերի գործունեության համար առողջ բույսերի նշանակության մասին հանրային իրազեկության բարձրացումը հրատապ անհրաժեշտություն է և նման միջոցառումները կհանգեցնեն ոլորտի քաղաքականության հարթակի ստեղծմանը և կնպաստեն համաշխարհային բուսական ռեսուրսների պաշտպանման և պահպանման գործունեության խթանմանն ու իրականացմանը, ինչպես նաև սովը, աղքատությունը և շրջակա միջավայրին սպառնացող խնդիրները լուծելու համար բույսերի առողջության կարևորության մասին իրազեկության բարձրացմանը:

Բուսասանիտարական ոլորտում Հայաստանի Հանրապետության ողջ գործունեությունը լուսաբանված է «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գրքում, առկա է նաև էլեկտրոնային տարբերակը snund.am կայքի Բուսասանիտարիայի բաժնում:

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

  1. Հանրային իրազեկում – Տարեկան
  2. Հանրապետության դպրոցներում բույսերի առողջության վերաբերյալ դասընթացների կազմակերպում – Տարեկան
  3. Հանրամատչելի (մուլտ)ֆիլմի պատրաստում (օրինակ, ինչպես պահել չրեղենը, ընդեղենը և այլ) – եռամսյակ
  4. Միջազգային համաժողով - Iեռամսյակ
  5. ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի կազմակերպում և անցկացում Երևանում - Iեռամսյակ
  6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների, բուաաբուծութան ոլորտում օգտագործվող սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում - IIեռամսյակ
  7. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում «ԲԱՄՏ 2020-ի իրազեկման շաբաթներ»-ի անցկացում՝ ցուցադրություններով, դաշտեր այցելություններով և լավագույն ֆերմերներին պատվոգրերի հանձնմամբ – III և IV եռամսյակներ
  8. Գիտաժողովի կազմակերպում - IIեռամսյակ
  9. Գյուղատնտեսական տոնավաճառ ցուցահանդեսների կազմակերպում - IV եռամսյակ
  10. Լավագույն և հաջողված ֆերմերների կողմից պատշաճ գյուղատնտեսական պրակտիկայի ներկայացում - IV եռամսյակ

Միջոցառումները նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի աշխատակազմի (IPPC) հետ համատեղ:

Ակնկալում ենք նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզպետարանների աջակցությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի www.snund.am կայքում կստեղծվի ԲԱՄՏ 2020 առանձին բաժին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կորոնավիրուսից մահացածը 45-ամյա տղամարդ էր Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել Կառավարությունը պետք է գա և ասի՝ ինչու՞ չիրականացան իր կանխատեսումները․ Մելքումյանը՝ տնտեսական անկման մասին «Կառուցենք Հայաստանը նորովի». վարչապետը տեսանյութ է տարածել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Երվանդ Խունդկարյանը վայր է դրել Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. «Սասնա Ծռեր» Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 18-ի համար Աժ-ն շարունակում է աշխատանքը․ ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը«Փաստ». Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է«Ժողովուրդ». Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են«Փաստ». ՍԴ-ն փաստացի վերանալու է«Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը«Հրապարակ». Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է«Հրապարակ». Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում«Ժողովուրդ». Կարող է չընտրվել ՍԴ նախագահ«Հրապարակ». Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել ենԱվտոբուսի ուղևորը կենդանի օձին օգտագործել է որպես պաշտպանիչ դիմակ (տեսանյութ)«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով եւ երկար գիշերներով». Էդգար Իգիթյանի ու կնոջ ջերմ լուսանկարըԱշխարհի ամենագեղեցիկ կինը ներկայացել է սեքսուալ ֆոտոշարքովԱռողջապահության նախարարի սահմանած դիմակ կրելու կարգը խնդրահարույց է. ՓՊ նախագահ«Վերնախավերը խելագարված»«Ինչ վատ ավանդական ա՞ որ». Արարատ Միրզոյանը` հայկական տարազով (լուսանկար) Հրկիզվել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը (լուսանկարներ) Խորեն Լևոնյանի 37-ամյակը և Նազենի Հովհաննիսյանի ջերմ շնորհավորանքը (տեսանյութ)ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի սահմանը հատելու թույլտվություն է ստացել 9 փաստ օրգազմի մասինԱնչափահաս աղջկա տեսողության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ. ԱՆ Աղջիկները լուսանկարվել են ջրվեժի մոտ և վայրկյաններ անց մահացել (լուսանկարներ)Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարինՈղբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Քայլի Ջեններն ավելորդ քաշի համար արժանացել է քննադատություններիԲելառուսը փակում է սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ«Ոչ մի հակասական բան չկա»․ Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ են իրականացվում. հնագետները վստահ են` բացառիկ գտածոներ են հայտնաբերվելուՌուսաստանում հարբած մայրը փորձել է մանկասայլակով գրավել սքեյթ-պարկի հարթակը (տեսանյութ) Ես չեմ ցանկանում ունենալ վատառողջ երեխա, իսկապես մեղկ են. Մանո ԳրիգորյանԹեժ աշնանային կրքեր Փաշինյանների ընտանիքում. ինչու՞ է Աննա Հակոբյանը դադարեցրել լիազորությունները․ antifake.am Ինչ են քննարկել ՔՊ նիստում. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Պետք է ձևավորվի այլընտրանքային կառավարություն. Արման Վարդանյան (անոնս) Սեռական կյանքի տեխնիկան․ ինչպիսին պետք է լինի կինն անկողնում «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է Դիմակ չկրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ. ՄԻՊ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ճապոնիայի նորանշանակ վարչապետին Զրպարտանք ու «մարտեր` առանց կանոնների». ինչո՞ւ են Փաշինյանն ու թիմակիցները խուսափում գաղափարական պայքարից
Ամենադիտված