ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

Հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ. միջանկյալ ամփոփում Հյուսիս-հարավ ծրագրին առնչվող քրգործի վերաբերյալ

Իրավունք

Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է հետևյալի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուց­վել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներ­գրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պե­տու­թյանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7մլրդ ՀՀ դրամ:

Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատես­ված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկու­թյան ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն:

Այսպես՝

  • Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող են ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները, որոնք անարդյունավետ հսկողության և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական հանցանքների կատարման պայմաններում ամբողջությամբ ձախողել են Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման Ծրագիրը, խախտել բոլոր ժամկետներն ու պայմանագրային պարտավորությունները՝ անարդյունավետ ծախսելով 300մլն ԱՄՆ դոլարից ավելի վարկային գումարներ և պետական բյուջեի միջոցներ:

 

  • Ծրագրի իրականացման ընթացքում տեխնիկական առաջադրանքի շրջանակներում նախապես կատարված հետազոտության հիման վրա Երևան-Արարատ հատվածում ճանապարհի բարվոք լինելու և միայն գծանշման, ջրատարների վերանորոգման աշխատանքների կատարման եզրակացության առկայության պայմաններում անհիմն որոշվել է դրա Երևան-Արտաշատ հատվածը բետոնապատել, իսկ նախապես որոշված ասֆալտե ծածկն առանց որևէ հիմնավորման փոխվել է բետոնե ծածկով: Դա այն պայմաններում, որ ՀՀ-ում չի արտադրվել ավտոճանապարհային հատուկ ցեմենտ, իսկ բետոնե ծածկույթում օգտագործվել է տեղական արտադրության համաշինարարական ցեմենտ: Արդյունքում ծրագրի Տրանշ-1-ի ճանապարհների բետոնե ծածկույթը չի համապատասխանել սահմանված տեխնիկական պայմաններին ու չափորոշիչներին և առաջացած անորակություններն ու անհարթությունները վերացնելու համար անհիմն կատարվել են չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ ճանապարհի ֆրեզավորում և այլն: Այդ լրացուցիչ աշխատանքները չեն շտկել վիճակը, սակայն բոլոր դեպքերում Տրանշ-1-ի անորակ ճանապարհներն ընդունվել են շահագործման:

 

  • Գլխավոր կապալառուների, ենթակապալառուների, խորհրդատու ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուց­ման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտման, անորակ աշխատանք­ների կատարման և ընդունման, այլ խախտումների համար նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն իրավասու պաշտոնատար անձինք ստորագրել են համաձայնագրեր, որոնցով պատասխանատվությունն անհիմն ստանձնել է պատվիրատու հանդիսացող պետությունը և վճարել միլիոնավոր դոլարների անհիմն տուգանքներ:

ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը, դատախազական պատշաճ ղեկավարման ներքո, իրականացրել է բազմադրվագ ու մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Արդյունքում պարզվել են անապրանք գործարքների, փողերի լվացման, հարկերից խուսափելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտա­գործելու, հափշտակությունների, դրանց հանցակցության բազմաթիվ սխեմաներ, որոնց առթիվ մինչ օրս հարուցվել է ևս 10 քրեական գործ, որոնք միացվել են հիմնական գործին:

Առերևույթ հանցավոր մեխանիզմներում ներգրավված են տասնյակ ինչպես հիմնական կապալառու, այնպես էլ ենթակապալառու ընկերություններ, նրանց ներկայացուցիչների հետ փոխկապակցված տեղական ու արտերկրյա առևտրային կազմակերպություններ, վերջիններիս ղեկավարներ, սեփականատերեր, աշխատակիցներ, պետական պաշտոնյաներ, նրանց ազգականներ և այլն։

Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների, այդ թվում նաև՝ չինական, տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպության խմբի ղեկավարը, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քննությամբ պարզվել է, որ տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կազմվել և տրամադրվել են կեղծ հաշվապահական փաստաթղթեր, կատարվել են կեղծ հաշվապահական գրանցումներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.848.946.479 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս, որը  հաշվարկված տույժ-տուգանքներով կազմում է 3.893.317.723 ՀՀ դրամ:

Բացի այդ, գործով անցնող մեղադրյալների կողմից խարդախությամբ, այն է՝ շինաշխատանքների վերաբերյալ վճարման վկայագրերում հավելագրումներ կատարելու, կատարողական, հանձնման-ընդունման ակտերում կեղծիքներ կատարելու միջոցով պայմա­նագրով նախատեսված չափանիշներին չհամապատասխանող, անորակ ասֆալտա­պատ­ման աշխատանքներ հանձնելու եղանակներով, կատարվել են հափշտակություններ՝ ինչի հետևանքով հափշտակվել է ընդհանուր առմամբ 1.086.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Ընդհանուր առմամբ ներկա պահին գործով անցնող 18 մեղադրյալներին մեղսագրվող հանցանքներով արձանագրված նյութական, գույքային վնասից վերականգնվել է 225.718.575 ՀՀ դրամը, 1 մլրդ ՀՀ դրամ մուտքագրված է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: Բացի այդ, կալանք է դրված մեղադրյալների շուրջ 50 միավոր անշարժ և 114 միավոր շարժական գույքի, բանկային հաշիվների և կանխիկ 82.328.800 ՀՀ դրամի վրա: 

Նախաքննության ընթացքում առաջ քաշված և պլանավորված 6 հիմնական դրվագներով նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
Ամենադիտված