Բերեզովսկին կհեռանա «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնից
Սպորտ«Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին կհեռանա ռուսաստանյան ակումբում զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին գրում է sport 24-ը: Բերեզովսկին կհեռանա այդ պաշտոնից առաջիկա օրերին: «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վլադիմիր Ֆեդոտովը, ով մարզում է «Օրենբուրգ»-ը:
Ռոման Բերեզովսկին «Սոչի» գլխավոր մարզչի պաշտոնակատար էր դարձել նոյեմբերի 20-ին: