Նորբերտո Բրիասկո Բալեկյանը` «Բոկա Խունիորս»-ի ուշադրության կենտրոնում
SportՀայաստանի հավաքականի խաղացող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է միանալ արգենտինական «Բոկա Խունիորս»-ին:
Այս մասին գրում է transfermarkt.us-ը։ Բրիասկո Բալեկյանի խաղին հետևել են «Բոկա Խունիորս»-ի սկաուտները:
Վերջնական ոչինչ հայտնի չէ: Բրիասկո Բալեկյանն այժմ հանդես է գալիս արգենտինական «Ատլետիկո Ուրականի»-ի կազմում:
23-ամյա Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային թիմում հանդես է գալիս 2018 թվականից: Իսկ «Ատլետիկո»-ում է 2016 թվականից: