Ալյոնա Սվիրիդովան խոստովանել է՝ ինչու չի ամուսնանում հայազգի ընկերոջ հետ
ДругоеՌուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան պատմել է՝ ինչու չի ցանկանում օրինականացնել հարաբերությունները Դավիթ Վարդանյանի հետ, ով իրենից երիտասարդ է 14 տարով։ Երգչուհին այդ որոշման պատճառ է համարում ընդհանուր երեխաների բացակայությունը։
«Մենք համատեղ երեխաներ չունենք և արդեն չենք էլ ունենա։ Կարծում եմ՝ դա միակ պատճառն է, որի համար հարկավոր է ամուսնանալ»,-57-ամյա աստղի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Նշենք, որ Ալյոնա Սվիրիդովան երկու որդի ունի։ Ավագը՝ Վասիլին, ապրում է Կանադայում հոր՝ երգչուհու առաջին ամուսին Սերգեյ Սվիրիդովի հետ։ Նա արդեն 39 տարեկան է, աշխատում է որպես ծրագրավորող։