Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում. Փաշինյանը՝ Լեռնանցքի բնակչին
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանը Լեռնանցք համայնքում մասնակցում է 8 բնակարանների բնակարանամուտի արարողությանը։ Փաշինյանը խնդրեց իրեն քիչ լցնել խմիչքը և շնորհավորեց բնակարան ստացողներին։ Բնակարանի տերերն էլ Փաշինյանին մաղթեցին միշտ «դուխով» լինել։ Վարչապետը նկարվեց տան անդամների հետ՝ նրանց մաղթելով միշտ լավ լինել, իսկ տան երեխաներին էլ հարցրեց՝ ամուսնացա՞ծ չեն:
Մի տանից մյուս տան ճանապարհին էլ Փաշինյանին մոտենում էին գյուղի բնակիչներ, կիսվում էին իրենց խնդիրներով։
Գյուղում նրան դիմեց մի բնակիչ` հողատարածքի խնդրով, եւ նշեց, որ այդ հարցով դիմել է նաեւ մարզպետին, մարզպետն էլ նորմալ պատասխանել է: Գյուղացու այս խնդրանքը զայրացրեց Փաշինյանին, ով ասաց. «Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում»: