Իրենց իրավունքն են իրացնում․ Իմքայլական պատգամավորները՝ երեք ուժերի հանրաքվեի մասին Սուրեն Գրիգորյանը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնին հավակնելու և իմքայլական որոշ պատգամավորների մանդատը վայր դնելու լուրերի մասին Չեմ կարծում, որ ՀՀ-ում եղել է և կա մի իշխանություն, որ կարող է Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ․ Մարուքյան Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Էդմոն Մարուքյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Հնարավո՞ր է՝ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ, Հայրենիք, ՀՅԴ եռյակին ՈՒՂԻՂ. ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, 39 առողջացում Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ 

Համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել․ Արմեն Սարգսյան

Հասարակություն

Տարիների ընթացքում և՛ գյումրեցիները, և՛ սպիտակցիները, և՛ վանաձորցիները համբերատար տարել են իրենց բեռն ու դժվարությունը՝ սպասելով, հավանաբար, այն օրվան, երբ բոլորս միասին կկարողանանք մեր հայացքն ամբողջությամբ ուղղել դեպի իրենց։ Գյումրիում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից: Երեկ ես բախտ ունեցա մեր երիտասարդ գյումրեցիներին լսելու և ուղղակի ամբողջ հոգով ուրախանալու։ Դուք ունեք այն, ինչ ունեցել եք, այն մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ, որով միշտ Գյումրին հայտնի է եղել։ Այն երբեք չի կորել»,-ասել է նախագահը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար պահանջվեց 31 տարի, նախագահ Սարգսյանը նշել է, որ չպետք է նաև մոռանալ պատմությունը․ 1988-ի հսկայական ողբերգության կողքին կար Արցախի ազատագրության հարցը, նորանկախ պետության կայացման գործընթացը և մեր ազգային ազատագրական շարժումը։

«1990-91 թվականներ, պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է և՛ սովորեր, և՛ կառավարեր երկիրը...Սկիզբը շատ դժվար է եղել, և գնահատանքի են արժանի մեր բոլոր հայրենակիցները, որոնք այս 31 տարիներին ապրել են այստեղ՝ Հայաստանի հյուսիսում, կորցրել են իրենց ազգականներին, հարազատներին, իրենց տունն են կորցրել, ապրել են տնակներում, անբնական պայմաններում... Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միևնույն է, քաղաքը կենդանի չի եղել, որովհետև մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գնելով չեն ապրում, եթե աշխատանք չկա, եթե ընդհանուր մթնոլորտ չկա, եթե ուրախություն չկա, եթե չկա վայր, որտեղ կարող են բոլորը միասին հավաքվել և իրենց երեկոն անցկացնել։ Այս քաղաքը, Վանաձորը և Սպիտակը ոգի են ունեցել, ոգի են ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, և այդ ոգին կարծես սառել էր։ Գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ -որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք ներդրել Գյումրիում,-նշել է նախագահը։ -Հիմա ես Հանրապետության նախագահն եմ, կա նոր կառավարություն, և ընդհանրապես, կարծում եմ, մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր կյանքի և արժեքների նկատմամբ։ Հիմա մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք: Ես փորձում եմ մեր բոլոր հայրենակիցներին բացատրել, որ Հայաստանը միայն Երևանը չէ։ Հայաստանը մեր ամբողջ երկիրն է։ Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որ յուրաքանչյուր հայ՝ արտասահմանում հանգիստը և Ամանորը անցկացնելու փոխարեն գա Գյումրի։ Գյումրին առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք, և՛ ամեն ինչ։ Եկեք կառուցողական մոտենանք հարցին, որպեսզի սրանից ևս տասը տարի հետո չասենք, թե ինչու չարեցինք»,-նշել է նա:

Նա հիշել է որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը Գյումրի:

«Երբ վարչապետ դարձա, թեև շատ երիտասարդ էի, բայց նաև շատ փորձ ունեի և շատ բան էի տեսել։ Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել և վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։ Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ՝ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց և իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ դարձա ինձ համար, և երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ»,-հավելել է ՀՀ նախագահը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրենց իրավունքն են իրացնում․ Իմքայլական պատգամավորները՝ երեք ուժերի հանրաքվեի մասինՍուրեն Գրիգորյանը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնին հավակնելու և իմքայլական որոշ պատգամավորների մանդատը վայր դնելու լուրերի մասինՉեմ կարծում, որ ՀՀ-ում եղել է և կա մի իշխանություն, որ կարող է Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ․ ՄարուքյանՄոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Էդմոն Մարուքյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասինԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Հնարավո՞ր է՝ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ, Հայրենիք, ՀՅԴ եռյակինՈՒՂԻՂ. ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմացՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, 39 առողջացում Կտրամադրվեն հատկացումներ ԿԳՄՍՆ ենթակայության կազմակերպություններին՝ նորոգումների և տեխնիկաների ձեռքբերման համար Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ ԲՀԿ-ն՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրաքվեի և Ալիևի հայտարարությունների մասին Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համարԽորհրդարանական ճեպազրույցներ․ ՈՒՂԻՂՀամապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 3 կուսակցությունների հաղորդագրությունըՕղակը սեղմվում է Գյումրիի քաղաքապետի շուրջ. «Ժամանակ»«Ժողովուրդ». ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա«Ժողովուրդ». Մրցակցությունն օրեցօր ահագնանում է«Փաստ». Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ«Ժողովուրդ». Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է«Փաստ». «Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները»«Ժողովուրդ». Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո ՔոչունցըՔիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով«Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ Հրդեհ` Կոտայքի մարզում գտնվող կրակայրիչների արտադրամասում «Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց...». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԴանիայում մեծահասակներն ամբողջովին մերկացել են մանկական շոուի եթերում (տեսանյութ)Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել է մոտ 133 մլն դրամ Պարո´ն վարչապետ, տարածքի հարցը դեռ չի լուծվել․ «Մեր ժամանակների հերոսը» (տեսանյութ)Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Ղազախստանում շենքի վրա պատկերվել է ՀՀ դրոշն ու զինանշանը (տեսանյութ) Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակումՊրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան՝ «Հայոց զորքը հարթավայրում» (տեսանյութ) Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը (լուսանկարներ)Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է. Արայիկ Հարությունյան «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում. ուղիղ Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետՀաղորդավարուհին զբոսնել է ամբողջովին մերկ վիճակում (տեսանյութ)Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով (տեսանյութ) Դեմ չեմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի. Արսեն Թորոսյան Հնդկաստանում 5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացան բուժաշխատողները Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն. Մարուքյան Հայաստանի զարգացման ո՞ւմ ռազմավարությունն է ավելի իրատեսականՊատրաստակամ ենք՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանի հետ. Մոլդովայի վարչապետ
Ամենադիտված