Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա․ Անի Սամսոնյան
BlogosphereԱժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Հարգելի քաղաքացիներ,
լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին:
Դա սուտ է:
Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել:
Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ:
Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է!
Զոհերի հոգիներին հանգստություն»։