Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 

Փլատակների տակից՝ կանաչ ծիլեր

Армения

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ, հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար... ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն անջնջելի հետք թողեց ականատես քաղաքի ու քաղաքացիների վրա: Անցել է շուրջ երեք տասնամյակ, սակայն այդ օրերի մասին պատմությունները չեն սպառվում: Աղետի սպին կրող գյումրեցիներն ամեն տարի, այս օրը նորից շոշափում են հին վերքն ու վերապրում ցավը:

Ականատեսները դեռ պատմում են իրենց պատմությունները, սակայն, արդեն, դրանք համեմելով իրենց բնորոշ հումորով: Ականատեսի աչքերով․

«8-րդ դասարան էինք, նստած էինք դասին, օր դպրոցը սկսեց ճռճռալ: Էդ պահին փոքր էի, բան չէի հասկնա, գիտեմ օր դասատուն սավ երկրաշարժ է, փախեք: Մենք դուրս եկանք դասարանից, արդեն սաղ դպրոցը մուտքի մոտ էր: Ես քանիմ րոպե հետո հասկցա՝ երկրաշարժն ինչ է: Հորս աշխատած հինգ հարկանի կարի գործարանը դպրոցի դեմն էր, աչքիս առաջ հավասարվավ հողին: Էդ պահին մեծցա ես, չիդեմ՝ էդ րոպեմ տևած ոռնոցը մեծցրավ ընձի, թե ոռնոցից հետո միանգամից իջած քար լռությունը, բայց էդ պահից սկսած, էլ հեչ բանն առաջվանը չէղավ: Մեր դպրոցը չբլավ, որդև խղջով էր սարքած, Խաչիկ ձյաձյայի սարքած հեչ մե շենքը չբլավ…եկավ, չոքավ պաչեց շենքի նարդվանները: Նկարել էին, իտալական թե ֆրանսիական թերթում տբել էին նկարը՝ Խիղճը զոհեր չի տալիս վերնագրով: Լեննական չկա, ժողովուրդ… Լեննականն ավիրվել է,- ..կենտրոնից եկած մե կնիգմ կճչար: Իսկ մարդկանց առաջի հարցը մեկն էր՝ խոմ Էրևանին բան չի էղել: Ես արդեն կորցրել եմ հերթականությունն էդ դեպքերի, կպատմեմ բաներ, որոնք սքան տարի հետո հլը գլխիս մեջ թարմ են…Մարդկանց առաջին քայլը համատարած ոռնոցից հետո էն էղավ, օր սկսին ման գալ, գտնել իրանց ընտանիքի, գերդաստանի անդամներին: Մեր գերդաստանը հավաքվավ մեր բոստանը:

Մարդիկ իրար կտեսնեին, կփաթթվեին գուլային, կշնորհավորեին իրար, օր սաղ են մնացել: Մենք հավաքվանք, հավաքվանք, բայց փազլը կիսատ մնաց. մերս քրոջը չէր գտնի…Երկու էրեխեն դպրոցից ելել, իրար ձեռ բռնել, հասել էին իրանց շենքի մոտ, ոչ շենքն էին գտել, ոչ հորն ու մորը…ուրդեղից գտնեին, շենքը հող էր դառել…Մորքուրիս ու մարդուն իրար փաթթված գտան՝ պարիսպը ընկնելուց մարդը կնգան ուզել էր փրկել, թիկունքով պահել էր: Մեր փազլը կիսատ մնաց, ախպերներս՝ անծնող, բայց ոչ որբ: Մեր փազլը կիսատ մնաց, բայց մարդիկ էղան, օր իրանց փազլից կտորմ անգամ չգտան, մասմ չգտան… Սաղ ցերեկ մարդիկ իրանց կորած հարազատներին ման գուկային փլված շենքերի տակ, գիշերն արդեն ուժասպառ ու անզգա կհավաքվեին, կրակները կվառեին ու կնստեին, մինչև լուսը բացվեր, նորից սկսեին ման գալ…քանի չէին գտել դիակը, կմտածեին սաղ է… ով ինչ գտավ ՝քաշեց հագը քնավ, ով ում հասցրեց սիրտ տվեց ու առավ …Ծանոթ-անծանոթ խառնվել էր իրար, Լեննականի փողոցներն ըդքան սաղ ու մեռած մարդ չէին տեսել, ըդքան սեր ու արցունք չէին տեսել, ըդքան մեր ու մանուկ չէին տեսել, ըդքան դագաղ չէին տեսել… Առաջի օրերին դագաղ չէր մնացել քաղաքը, մարդկանց սավաններով կթաղեին…հետո էնքան բերին, քաղաքը տեղ չմնաց…Աշխարհը Լեննականին դագաղ կմատակարարեր:

Մարդիկ քնեինգը մեջը. սառը գետնից խո լավ էր…հետո փեդի տեղ վառեցինք, կսեին քաղաք մարդ չի մնացել մեռնելու, դագաղն ինչ կենեք՝ վառեք էրտա: Դեկտեմբերի յոթի գիշերը մարդ չմտավ տուն, ու չմտան հաջորդ շաբաթը… Տարօրինակ տաք ձմեռ էր, չիդեմ տաքից եղավ երկրաշարժը, թե տաքն եղավ, օր մարդիկ գոնե չսառին… Վրանները զարգինք մեր բոստանը, մեջտեղը կրակը վառինք, մատաղի ղազանով ճաշ կեփեին վրեն մամաները: Մեզի՝ էրեխեքիս, էդ գիշեր տվին մեր պարտականությունները, իմ վրես հաց բերելը մնաց, ես, պապան, Լաուրը հորեղբոր կին հաց բերողներն էինք:

Օրը անձին երկու հաց կհասներ, մեշոկ կառնեի, հերթ կկանգնեի…Մոմի հերթը թեթև էր, կսեի մեկ մեկ էլ ընձի մոմի ղրգեք… Գլխիս մեջ տպավորվել է մե պատմությունմ, մորքուրին ման գուկայինք, փրկարարները մէ կնգամ հանին՝ երեխեն գիրկը: Գետինը բացվել էր, մերն էրեխեն գիրկը ընկել էր պադվալը: Համարյա տասնհինգ օր էրեխուն գրկած մնացել էր պադվալում: Հա, գիդեմ՝ անհավատալի է, բայց մինչև վերջ լսե... Ձեռը կտրել էր, արունը խմցրել էրեխուն, խմել էր ու ապրել պստիկը: Մեկ էլ կսեր մուրաբի բանկա է գտել մթության մեջ, բանկեն ջարդել, տեսել է՝ քաղցր է, կերել է… Հետո կտրին էդ կնգա թևը. Հարվածն ուսին էր եղել… Մեկ էլ կհիշեմ , օր Պիզայի աշտարակ ունեինք, հետո քանդին, տասնվեց հարկանի շենք էր, ժաշքին թեքվել էր ձորի բերան՝ թեք կանգնել էր, բնակիչները փրկվան: Երկու հարուր հատ գործարան ու ֆաբրիկա կար, հմի ինչ կա… Շաբաթմ հետո որոշեցինք տեղափոխվել տուն, մեր զալը մեծ էր, փեդի պեշքը դրինք ու տեղավորվանք, հերս կսեր օր կզգաք տեղներդ նեղ է, գոնե սրտներդ լեն պահեք, չպայթիք, ցնցումներից կուշտ ենք: ժպտում է՝ Լեննականցիք էդ նեղ մաջալին էլ իրանց չէին կորցնե,մեր հումորը դաժը ժաշքից չտուժեց: Գիշերն իրար կողք պոլին կքնեին վեց-յոթ ընտանիք…. ամեն իրգուն օր արդեն կպառկեին քնելու, հերս բարձր կսեր՝ աղետի գոտի է, մութ է, ով ում ծոցը մտնի ամոթ չէ, նեղենալ չկա… էս արտայհայտությունը լսեինքկը ամեն օր, ու ամեն օր նույն ուժգնությամբ կխնդայինք, մեկ էլ հերս կսեր՝ կնիգ դու էլ խնդա, գոնե ձենով գտնիմ քեզի:

Իրար լոնքելով կանցնեինք, կգտնեինք դատարկ տեղն ու տղամարդկանց տրակտորի խռռոցի տակ կքնեինք մինչև լուս… Կսեին օդի մեջ թմրեցնող անզգայացնող նյութ են լցրել, հա, հավատալու է ՝ դիակների վրայով կքելեինք, չխելռանք…չնայած խելռողներ էլ էղան… Ամիսմ անցավ, մոմի լույսի տակ ողբը փոխվավ լոտո ու կարտ խաղալու,երեսուն- քառասուն հոգով լոտո կխաղայինք, երկու ժամի չափ կմոռանայինք օր դժբախտ ենք, օր ժաշքի սերունդը մենք ենք…վիշտը խո չանցավ, ցավը խո չմոռացվավ, բայց մարդ էինք, եթե շնչեինքկը, պտի ապրեինք: Լեննականցին ապրավ, էսօր էդ նույն լեննականցին՝սոված ծարավ մակարոն ուտողը, շտանգա կհանե ու աշխարհի չեմպիոն կդառնա: Ես չսեմ, սաղ գիտեն մեր քաղաքի ֆենոմենը, սաղ գիտեն մեր անցյալն ու լավ կտեսնին մեր ներկան…Մեզի հերիք է որպես աղետի գոտի վերաբերվիք:

Մեր փլատակների տակից վաղուց կանաչ ծիլեր են ելել: Էդ ծիլերը փաթթվել են մեր օրերին,մեր սրտերին ու գույն են փոխել: Թասիբ ու հումոր՝ էդ է լեննագանցին»։

Աիդա Կիրակոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Турецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения
Самое популярное