16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Մանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե Բադալյան Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է 

«Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ)

Հասարակություն

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ: Այս անգամ ահազանգ է հնչել Գյումրի քաղաքից, որտեղ անմարդկային պայմաններում կապիկ է պահվում: «Գյումրիի այգում լքված ռեստորանի կողքին անտերության մատնված, անտանելի պայմաններում կապիկ է պահվում: Այսօր նկատեցի, որ խփում են անցորդները, թքում վրան... ինչպե՞ս կարելի է փրկել այս կենդանուն: Գյումրիի զբոսայգում՝ Օազիս ռեստորանի կողքին է»,- հայտնեց ահազանգող քաղաքացին: 

Վերջինս նշեց նաև, որ խոսքը գնում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող ռեստորանի մասին: 

«Այսօր տարօրինակ բան նկատեցի... ռեստորանը լքված էր, այսպիսի բան դեռ չէր եղել: Կապիկին կերակրում էին աշխատողները, բայց հիմա մարդ չկա այնտեղ: Ճագարներ էլ կային, բայց վանդակներն արդեն դատարկ են»,- մանրամասնեց քաղաքացին՝ ընդգծելով, որ կապիկն այժմ գոյատևում է «անցորդների տվածով»: Ընդգծենք, որ «Օազիս» ռեստորանը հայտնի է բոլորին և պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանին: «Օազիս» ռեստորանը գտնվում է հանրային տարածք համարվող զբոսայգու տարածքում, որը «զավթել է» Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ը: ՀՀ տարածքում մասնավոր տարածքներում անազատ պայմաններում բոլոր կենդանիները պահվում են ապօրինաբար՝ առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված անհրաժեշտ թույլտվության: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից մի քանիսն անգամ լիովին բավարար են ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը լուծելու համար: Այն, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում Կառավարության կամքի և բավարար միջոցների բացակայության հետևանք է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտորեն անտեսվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն տիրապետում մասնագիտական տեղեկատվության և իրավական նորմերին: 

Օրերս մամուլում հրապարակվեց նաև. «2012-ի հունիսի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N1753 որոշմամբ «Անբերդ» ՍՊԸ-ին է օտարվել այգու 1270 քառակուսի մետր տարածքը՝ կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, ատրակցիոն խաղերի տեղադրման համար։ Օտարման պահին «Անբերդ» ՍՊԸ-ի բաժնետերը Ղուկասյանների ընտանիքն է եղել՝ 50 տոկոսը պատկանել է Վարդան Ղուկասյանին, մյուս 50-ը՝ եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին»։ Զբոսայգու հողերի օտարումից հետո այնտեղ կառուցվել է Գյումրիի քաղաքապետին պատկանող «Օազիս» ռեստորանը։ 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»: Այսինքն, անհրաժեշտ է լիազորված մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ թույլտվություն: Ավելի վաղ ՇՄՆ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է՝ «Նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ելնելով վերոգրյալից փաստենք՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինաբար են պահվում: 

Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը. 1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։ Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը: Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը. 

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։ Նշված դեպքում վայրի կենդանիներ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։ Այս դեպքում, կենդանուն սոված և առանց խնամքի թողնելը դիտվում է նաև որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք: Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը եւս չորս երկրների հետՊատգամավորին լուսանկարել են նիստի ժամանակ մերկ կնոջ լուսանկարներ դիտելիսԲելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը. «Փաստինֆո» Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Որոնք են 5 լավագույն արտահայտությունները սեռական հարաբերության ընթացքում Լեդիա Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից (տեսանյութ)Դեռահասի տեսք ունեցող 32-ամյա տղամարդը դադարել է մեծանալ 13 տարեկանից (լուսանկարներ)Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ-Ախբար» թերթին Փաշինյանի` «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածը յուրահատուկ է, քանի որ ունի դիագնոստիկ նշանակություն. ԵնոքյանՌուս տղամարդը բռնաբարել և սպանել է իր սիրուհու անչափահաս դուստրերին (տեսանյութ)Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննարկվել է հայկական միս-մսամթերքի ՌԴ արտահանումը վերականգնելու հարցը «Ռեֆորմիստների» հանրահավաք-երթն ավարտվեցԱննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին և երիտասարդներին (լուսանկարներ) 5 միջոց օրգազմի հասնելու համարՎանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել (տեսանյութ) 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանություններըԱկնհայտ է, որ իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Բաբայան Իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են. Ծառուկյան«Ռակիրովկաներ»` ՔՊ-ում. իշխանական թիմում կադրային սո՞վ էԴեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին«Նիկոլ, հեռացի՛ր». Ռեֆորմիստները երթով շարժվում են դեպի կառավարության շենք. ուղիղԶարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ ՀՀ ոստիկանությունը, «աշխարհը» ու դիմակները. Արմեն ԱյվազյանWasabi & Pizza Club. Պիցցաների և սուշիների արագ առաքում (տեսանյութ)Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ հայտարարություն Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվություններըՄանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե ԲադալյանՄիխայիլ Եֆրեմովի փաստաբանը՝ Էլման Փաշաևը, զրկվել է փաստաբանի կարգավիճակիցՀայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Մտքովդ չանցնի՝ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյան Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Բնության հետ միաձուլված (լուսանկարներ)Կիկե Սեթյենը ցանկանում է 4 միլիոն եվրո բռնագանձել «Բարսելոնայից»Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց․ նոր աջակցության ծրագրեր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համարՄենք ամրապնդել ենք սահմանի վրա դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետԱռաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում. Քոչարյանը հանդիպել է քաղաքագետների հետ
Ամենադիտված