«Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը
БлогосфераՌուսաստանի Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։
«Տարեդարձի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ մեր հարգարժան եղբորը՝ գեներալ Արթուր Վանեցյանին, եղբայրական Հայաստանի հայտնի քաղաքական և պետական գործիչ, որին ճանաչում են և բարձր են գնահատում որպես մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռուս-հայկական ռազմավարական դաշինքի հետևողական ամրապնդման կողմնակից:
Ես Արթուր Գագիկովիչին անկեղծորեն մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, հաջողություններ բոլոր ձեռնարկներում, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»,- լուսանկարին կից գրել է նա: