«2007-ին Ոստիկանությանը զրկեցին այս իրավունքից, եւ 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովում այսօր քննարկվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ-ից բացի գաղտնալսելու իրավունք տալ նաեւ Ոստիկանությանը: Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրինագծի վերաբերյալ համոզմունք հայտնեց, որ այն ճիշտ պահին է ներկայացված։
«Այն լրացնում է Ոստիկանության գործիքակազմը, ինչն այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարեւոր նախաձեռնություն է: Պատահական չէ, որ դեռեւս 2007թ.-ին Ոստիկանությանը զրկեցին նման հնարավորություն ունենալուց, եւ 2008թ.-ին տեղի ունեցավ Մարտի մեկը»,-ասաց Քոչարյանը։