«Ավրորան» նպաստում է Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն աշխարհում․ Փաշինյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք․ 2 պացիենտ մահացել է Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը Օրվա խորհուրդ Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր. Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար «Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից». Համո Սահյանի որդի. 168.am Հայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ) 

Սուրբծննդյան տոնավաճառը միայն վաճառքի վայր չէ. տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին

Հասարակություն

Երևանի 2750-ամյակի այգում իր հյուրընկալ դռները կբացի սուրբծննդյան տոնավաճառը՝ «Christmas market»-ը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:

«Ձևաչափի փոփոխությունը մեզ համար կարևոր սկզբունք էր, քանի որ տոնավաճառը չէր կարող լինել միայն վաճառքի վայր: Այն պետք է մաս կազմեր մեր ընդհանուր միջոցառումների և ունենար մշակութային բաղադրիչ: Գրեթե ամեն օր այս տարածքում կլինի հետաքրքիր երաժշտություն, հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն: Կարծում եմ, քաղաքապետարանի այս ձևաչափով տոնավաճառի կազմակերպումը նաև խրախուսելի է, որովհետև պահպանվում է հավասարության սկզբունքը: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի եղևնիների ցուցադրություն»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

2750-ամյա այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ ձգվող ճեմուղիներում, կտեղակայվեն տոնավաճառի 40 տնակ-կրպակները:

«Հիմքերը մետաղական են, պատրաստված են փայտից: Մշակված են այնպես, որ դիմանան եղանակային պայմաններին: Երկու տեսակի տնակներ ունենք՝ 3 և 4 մետր բարձրությամբ: Ոճով գրեթե նույնն են, բայց արտաքնապես կտարբերվեն: Տնակները 5 և 6 քմ տարածքով են: Ներսում կլինեն սեղաններ, դարակաշար: Տնակները կապահովվեն նաև էլեկտրականությամբ: Գործն արվում է սիրով, որովհետև քաղաքի համար է, ու վայելելու ենք բոլորս»,- նշում է տնակների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Բագրատ Դիվանյանը:

Տնակները դեռևս պետք է գունային վերջնական լուծում ստանան, զարդարվեն և ձևավորվեն գիշերային լուսավորությամբ: Երևանցիներին ու քաղաքի հյուրերին տոնավաճառի հատվածում այլ անակնկալներ էլ են սպասում:«Տոնավաճառի հատվածում, բացի տնակներից, կլինեն նաև ձևավորումներ, որոնք նոր շունչ են հաղորդելու տարածքին: Շատրվաններից մեկն օգտագործելու ենք որպես մի վայր, որտեղ մարդիկ կարող են նստել և հաճելի ժամանակ անցկացնել», - նշում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համահիմնադիր Ռուդիկ Տեր-Գալստյանը:

Տնակ-կրպակներից 35-ը դրված է աճուրդի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.azdarar.am և www.yerevan.am կայքերում:

«Աճուրդի ընթացակարգը հետևյալն է. քաղաքացիները պետք է հայտարարության մեջ նշված հաշվեհամարներին բանկի կամ edram համակարգով կատարեն համապատասխան վճարումներ. մասնակցության վճար ՝ 10.000 ՀՀ դրամ և նախավճար՝ մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով (փոքր կրպակների՝ 10.000 և մեծերի համար՝ 12.500 ՀՀ դրամ)»,-նշում է Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Սյուզաննա Սերոբյանը:

Աճուրդում կհաղթեն այն քաղաքացիները կամ ընկերությունները, որոնք վարձակալության համար կառաջարկեն առավելագույն արժեքը: Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը: Կվաճառվեն Ամանորի և սուրբծննդյան թեմայով հուշանվերներ, քաղցրեղեն, ըմպելիք: Աճուրդին մնացել են հաշված օրեր. մասնակցել ցանկացողները պետք է շտապեն:

«Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է՝ ժամը 15:00-ն: Աճուրդը տեղի է ունենալու նույն օրը՝ ժամը 17:00-ին: Հայտերը կարող են ներկայացվել մինչև երկու ժամ առաջ: Վճարումները ևս պետք է առնվազն 2 ժամ առաջ կատարել: Այն անձինք, ովքեր չեն հաղթի, նախավճարը ետ կստանան»,-նշում է Սյուզաննա Սերոբյանը:
Աճուրդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 – 173 հեռախոսահամարով:
Կրպակներից 5-ն անվճար կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին, որոնց ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված ծրագրերի հանրային կարևորության: Կարևոր է նաև նշել, որ կրպակներն ու մյուս զարդարանքները կդառնան համայնքի սեփականությունը:

Հանրապետության հրապարակի «Հեքիաթային քաղաքի» դռները կբացվեն դեկտեմբերի 21-ին, երբ քաղաքը կողողվի տոնական լուսավորությամբ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ավրորան» նպաստում է Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն աշխարհում․ ՓաշինյանՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք․ 2 պացիենտ մահացել էՄահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր ԴավիդյանցըՕրվա խորհուրդ Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր.Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար Գայանե Բաղդասարյանը ներկայացել է նոր սեքսուալ ֆոտոշարքով Ամբողջովին մերկ Վոլոչկովան` ռուսական բաղնիքում (տեսանյութ)Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ)«RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել»Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ)«Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից». Համո Սահյանի որդի. 168.am Մարիամ Փաշինյանը ներկայացել է գրավիչ կերպարում (լուսանկար)«Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան «Քաջ Նազարը և զարմացած Չալոն» (տեսանյութ)Խոշոր հրդեհ` Մատենադարանի հարակից տարածքում. պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ․ Օլյա Հակոբյան (տեսանյութ) Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը. Իլհամ ԱլիևԱննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)Դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով». Խաչիկ Ասրյանը` վարչապետ Փաշինյանի մասին«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 7Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն զենքինՆոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունըԻնչպես են ճանապարհային ոստիկանները կանգնեցնում վարորդին ու, իրենց սխալը հասկանալով, խայտառակված հեռանում (տեսանյութ) Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». նոր կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ)Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին․ Զավեն Բոյաջյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները «Ո՞վ է գալիս գնանք». Մարիամ Փաշինյանը կմասնակցի 45-օրյա զինվարժանքներինՀայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը Խաչիկ Ասրյանին տուգանեցին հանրահավաքի ժամանակԳագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան«Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»․ Ազատության հրապարակում հանրահավաք է ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԻմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ են ձերբակալվելԳագիկ Ծառուկյանը Աջափնյակում հանդիպում է քաղաքացիների հետ. ուղիղ Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են վրաերթ ենթարկված տղամարդու կյանքի համար (լուսանկար) Երեխայի միանվագ նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը (ուղիղ միացում) Մեղրի -Վարդանի ձոր ճանապարհին 24 տոննա կարագով բեռնված բեռնատար է այրվելԱյնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը. ՀՅԴ-ն խորհրդակցություն է անցկացրել«Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված