Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով Հրագի «Դուխովը՞», թե՞ Թաթուլ. քաղաքացիները զվարճանում են Փաշինյանի խոսքերի վրա Լենա Նազարյանն ու Մերի Գալստյանը սխալվել են. նախագիծը կփոփոխեն ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել. դատախազություն Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին, քննարկվել են շրջակա միջավայրին վերաբերող մի շարք հարցեր Կարմիրգյուղցիները որոշել էին 40 գլուխ ոչխար գողանալ «Անզգուշության, անփութության պատճառով ոչ մեկին սենց ցավ չեմ ցանկանա, սթափվե՛ք ժողովուրդ ջան» 

Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները (տեսանյութ)

Տեսանյութեր

Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին:

Առաջին դեպքն Արմավիրի մարզում էր եղել: Նոյեմբերի 30-ին դիմակավորված երկու անձ մտել էին Մյասնիկյան գյուղի մթերային խանութն ու ատրճանակի նմանվող առարկայով սպառնալով` գումար պահանջել: Հափշտակել էին դրամարկղից` փող, նոութբուք և երկու բջջային հեռախոս: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ավազակային հարձակման նոր դեպք գրանցվեց` այս անգամ արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում:

Դեկտեմբերի 1-ին դարձյալ երկու դիմակավոր մտել էին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շուրջօրյա գործող մթերային խանութ և հրազենի նման առարկայի սպառնալիքով` փող ու բջջային հեռախոս հափշտակել: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:

Երկու օր անց ավազակայի հարձակման վերաբերյալ մեկ այլ հաղորդում էլ ոստիկանության Մաշտոցի բաժնում գրանցվեց: Երկու դիմակավորված անձ մտել էին Դավիթաշենի հանրախանութներից մեկը, դանակի և ատրճանակի նման առարկայի սպառնալիքով` դրմարկղից գումար հափշտակել:

Չորրորդ դեպքը դեկտեմբերի 5-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում էր կատարվել: Երեք դիմակավորված անձ ատրճանակի նման առարկայի, դանակի և Էլեկտարհարող սարքի սպառնալիքով բենզալցակայանից փող, համակարգիչ ու երեք բջջային հեռախոս էին հափշտակել:

Վերջին դեպքը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում էր կատարվել: Դեկտեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում երեք երիտասարդ, թոշակառու մի կնոջ տուն էին մտել, ըստ կնոջ` զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, գումար և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման գործում փոխգործակցում էին ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից:

Խանութներից երկուսի տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալներին, բայց դիմակները թույլ չէին տալիս պարզելու նրանց ինքնությունը: Հարձակվողների կազմավածքը հուշում էր, որ ավազակային հարձակումները նույն հանցավոր խմբի գործն է:

Միջոցառումները շարունակվեցին և վերջին դեպքից ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններով պարզ դարձան ոչ միյան կասկածյալների ինքնությունը, այլև գտնվելու վայրերը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ համագործակցելով, լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հաձակումները հնարավոր է կատարած լինեն չորս երիտասարդներ, որոնցից մեկը` Երևանի, մյուս երեքը Գյումրիի բնակիչներ էին: Դեկտեմբերի 7-ին կասկածյալները հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին:
Գյումրեցիները Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին էին բռնվել: Իսկ Երևանի բնակիչը` Մայակովսկի գյուղում, որտեղ նրա թոշակառու տատն էր ապրում, և ըստ նախնական վարկածի` հենց ինքն էլ ուղորդել էր ընկերներին հարձակվել տատի տան վրա:

Կասկածյալները ձերբակալվել են: Նրանց բնակարանների, մեքենաների և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակի նման մետաղական կառուցվածքով ատրճանակ, դիմակ, դանակ, կռփազենք, ձեռնոցներ, բջջային հեռախոսներ, փող, ժամացույց, լուսանկարող սարք և այլ իրեր, որոնք չեն բացառվում որ հափշտակված լինեն:

Հանագմանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է (տեսանյութ)Հայաստանը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է. ԷրդողանԼաս Վեգասի աստղերի ճեմուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը (լուսանկարներ) Կարծում եմ՝ պահանջն արդար է. Մհեր Դավիդյանցը՝ «Նորք» ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին«Մարդիկ առաջին օրվանից օր ու գիշեր պայքարել են կորոնավիրուսի դեմ և չեն արժանացել երկրի ղեկավարության գնահատանքին»7 հայ ՌԴ բանտում կհայտնվի, եթե մի քանի օրում չհավաքվի 3․5 մլն ռուբլի Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակը` վարչապետին ու նախագահինԴավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից (տեսանյութ)Հրագի «Դուխովը՞», թե՞ Թաթուլ. քաղաքացիները զվարճանում են Փաշինյանի խոսքերի վրա Սյուզան Մարգարյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել ուսանողական տարիներիցՍերգեյ Չելոբանովը պատմել է Ալլա Պուգաչովայի հետ առաջին սեքսի մասինԴժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Հրազդանի քաղաքապետԼենա Նազարյանն ու Մերի Գալստյանը սխալվել են. նախագիծը կփոփոխենԱմուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով․ Վահագն Վարագյան Gucci-ն թողարկել է մոտ 750 դոլար արժողությամբ ջինսե «կեղտոտ» տաբատ (լուսանկարներ)Ուշադրություն․ Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում Ժաննա Բուտուլյանը ներկայացել է սեքսուալ ֆոտոշարքովԿոտայքի մարզում խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել էՏաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա ՏոռեսինԱրմավիրում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները «Իմ կյանքի նվեր». Միհրան Ծառուկյանը նշում է 33-ամյակը (լուսանկար)Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Աննա Պոպովայի հետ«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 8Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ Արսեն Թորոսյանը Տյան Էռլոնի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունըՄոսկվայում տղամարդն իր կնոջ մասնակցությամբ պոռնոֆիլմ է հայտնաբերել Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ) Վլադիմիր Պուտինը պարգևներ է շնորհել Քամալովին, Հասրաթյանին ու Հակոբյանին Ինչպես են «ժողովրդի ծոցից ելած» պաշտոնյաները ծաղրում «հպարտ» քաղաքացիներինԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրելՍուարեսը պայմանավորվածություն ունի «Ատլետիկոյի» հետ․ Mundo DeportivoԻՊ զինյալները փորձել են երեխաներին տեղափոխել փակ ցիստեռնով (տեսանյութ)ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները միջգերատեսչական խորհրդակցություն են անցկացրել Գլխավոր բժշկի տեղակալը չի ընդունում, որ մահացած ծննդկանի հարցում բացթողումներ ունեն (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել 126 անձով Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը կապ չունի Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան «Նա ապագայից է եկել». ո՞վ է Արմեն Սարգսյանի «հերոսը» (լուսանկարներ) Սուարեսը մտադիր է «Բարսելոնայի» հետ խզել պայմանագիրը․ MarcaԲարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով. Փաշինյան Կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար (տեսանյութ)Սիրո աշունը (լուսանկարներ)Ամուլսարի շահագործման դեմ ակցիա՝ Ջերմուկում (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը և ԱԷՄԳ-ի փոխտնօրենն անդրադարձել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները Լիբանանում խոշոր պայթյուն է որոտացել․ Reuters (լուսանկարներ, տեսանյութ)Ոստիկանությունը վարորդական վկայականի հետ կապված հայտարարություն է տարածել (տեսանյութ)
Ամենադիտված