Ռամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակ»-ի պարգևատրման ձևաչափը
СпортՄադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակ»-ի քվեարկության ձևաչափը:
Ռամոսը հայտարարել է, որ կարելի է «Ոսկե գնդակ» հանձնել Մեսսիին և Ռոնալդուին` կախված իրենց գրանցած արդյուքններից և ևս մեկ «Ոսկե գնդակ» էլ հանձնել նրան, ով արժանի է այդ տարում:
Ըստ պաշտպանի՝ այդ դեպքում կշահի միայն ֆուտբոլը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: