Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն Արցախում ընթացիկ տարում. Արայիկ Հարությունյան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցն է. Մնացականյան Արուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ շնորհավորել են նաև Գարիկ Պապոյանի ծննդյան տարեդարձը Օդի ջերմաստիճանը կնվազի Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել Բանգկոկում ցուցարարները վարչապետի հրաժարականն են պահանջել Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նա մահացել է 

«Ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ ՍԴ անդամները հրաժարական չեն տա»

Քաղաքական

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ, եթե ՍԴ դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թ․ հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը, կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Օրենքի նախագիծը ԱԺ-ում  խմբակցությունների միջև լարված քննարկման ու մեղադրանքների պատճառ դարձավ: Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին: Օրենքի նախագծի վերաբերյալ իր դեմ դիրքորոշումը հայտնեց նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ում հետ էլ զրուցել է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:

Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Մինչ այս, իշխանությունը տարբեր միջոցներով փորձեց Հրայր Թովմասյանին հեռացնել պաշտոնից և, ինչպես իրենք են ասում, այդպիսով՝ վերացնել ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը: Կա արդյոք ՍԴ-ում ճգնաժամ‚ և միթե սա վերջին տարբերակն էր այդ ճգնաժամը վերացնելու համար:

- Սահմանադրական դատարանում, այո, կա ճգնաժամ և այն ունի խորքային, համակարգային բնույթ: Ընդ որում, Հրայր Թովմասյանն այդ ճգնաժամում այսբերգի, ընդամենը, երևացող մասն է: Իրականում, ճգնաժամը շատ ավելի խորքային բնույթ ունի և պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմի, նախկին մեկուկես տասնամյակների ընթացքում նրանց կողմից կայացված հակասահմանադրական, հակաօրինական վճիռների և նոր Հայաստանի, նոր իրողությունների անհամատեղելիության հետ: ՍԴ-ի գործող կազմի մեծ մասը հանցակցություն է ունեցել բոլոր այն վճիռների կայացմանը, որոնք անցած շուրջ երկու տասնամյակների ընթացքում ոտնահարել, բռնաբարել են Հայաստանում ժողովրդավարությունը, առաջին հերթին քաղաքացիների ընտրական իրավունքը: Գործող Սահամանդրական դատարանն, այդ առումով, ոչ միայն օրենքից դուրս է, այլ չունի նաև հանրության վստահությունը: Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք օրենսդիր և գործադիր լեգիտիմ իշխանություններ, սակայն չունենք նույնպիսի լեգիտիմություն ունեցող դատական համակարգ՝ Սահմանադրական դատարանի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է հարցին, միթե սա վերջին տարբերակն էր, ապա չեմ կարող ասել: Իշխանության քայլերից դատելով՝ նրանք համարում են, որ այո, սա վերջին տարբերակն էր, և, եթե ճիշտ են շրջանառվող տեղեկությունները, նաև այս տարբերակը սպառելուց հետո կա սահմանադրական փոփոխությունների միջոցով սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու մտադրություն, բացառված չէ անգամ Սահմանադրական դատարանը, որպես մարմին լուծարելու և նոր կառույց ստեղծելու միջոցով: 

 −Դուք դեմ արտահայտվեցիք այս նախագծին, իսկ ի՞նչ տարբերակ եք առաջարկում խնդրի լուծման համար:

– Այո, ես դեմ արտահայտվեցի այս օրենքին՝ դրա փիլիսոփայության գաղափարաբանության պատճառով, որովհետև, ինչպես նշեցի, գործող սահմանադրական դատարանը անցած մեկուկես տարիներին իրականացրել է բազմաթիվ հակասահմանադրական, հակաօրինական գործողություններ: Դրանցով ՍԴ-ն ժողովրդավարության երաշխավորից վերածվել է ժողովրդավարության բանտապահի: Եւ մենք այդ հանցագործությունների հետ առնչություն ունեցողներին ոչ թե պատասխանատվության ենք ենթարկում, այլ այս օրենքով առաջարկում ենք հայաստանյան չափանիշներով գերբարձր վարձատրություն՝ հրաժարականի դիմաց: Սա չափազանց հատվածական, նեղ մոտեցում է և չի կարող հաղթահարել սահմանադրական ճգնաժամը: Իսկ դրա հաղթահարման համար ես առաջարկել եմ, որ Ազգային ժողովը, որպես երկրում իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմին, իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի անցած երկու տասնամյակների գործունեությանը, եթե հարկ լինի, նաև դրանից բխող քրեաիրավական հետևանքներով: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք սահմանադրական ճգնաժամը լուծել ոչ թե մակերեսում, այլ համակարգային, ինստիտուցինալ առումով: Այո, այս նախագծին ես սկզբունքորեն դեմ եմ, սակայն կողմ քվերակեցի՝ «Իմ քայլ»-ի իմ գործընկերներին հնարավորություն տալով փորձել այս տարբերակը ևս:

 – Օրենքի ընդունումն, ըստ Ձեզ, կունենա՞ սպասված արդյունքը, Թովմասյանն ու մյուսները կգնա՞ն թոշակի:

–Վստահ եմ, որ ոչ, ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ Սահմանադրական դատարանի անդամները չեն օգտվի այս օրենքով առաջարկվող արտոնությունից և հրաժարական չեն տա: Նրանք, գրեթե բացահայտ տեքստով հայտարարել են, որ սա իրենց համար պատերազմ է, որ իրենք ՍԴ-ն համարում են որպես բաստիոն, որը պետք է պաշտպանեն: Իսկ այդ դեպքում ֆինանսական կամ սոցիալական գործոնները չեն կարող դեր ունենալ:

 – ՍԴ-ի դեմ սկսված գործընթացն ընդդիմադիրները քաղաքական են համարում, Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Բնականաբար, այս գործընթացն իր մեջ պարունակում է քաղաքական տարրեր, այլ կերպ չէր կարող լինել: Բայց դա բխում է առաջին հերթին ՍԴ-ի գործող կազմի, նրա նախագահի քաղաքական դիրքավորումից: Նրանք, ըստ էության , բացահայտորեն զբաղվում են քաղաքականությամբ և բնական է, որ այդ պայմաններում ՍԴ-ի հետ կապված որևէ գործընթաց՝ որքան էլ իրավական լինի ֆորմալիստական առումով, ունենալու է նաև քաղաքական երանգներ, ինչը բնական է և օբյեկտիվ:

 – ՍԴ-ում ընդդիմության կողմից թիրախավորվում է Վահե Գրիգորյանը: Նրա գործելաոճն ինչպե՞ս եք ընդունում:

– Վահե Գրիգորյանը հրապարակավ հանգամանորեն հիմնավորել է ՍԴ-ի աշխատանքներին չմասնակցելու իր դրդապատճառները, որոնք ինձ համար հասկանալի են և ընդունելի: Նա այդպիսով իր վերաբերմունքն է արտահայտում ՍԴ-ի, դրա ոչ լեգիտմիության նկատմամբ, ինչը, առաջին հերթին, քաղաքացիական, ապա նաև մասնագիտական դիրքորոշում է: Այդ առումով, մեր ընդդիմադիր գործընկերների տեսակետը չեմ կիսում, նրանք Գրիգորյանին թիրախավորում են՝ առանց խորանալու նրա՝ այդ քայլին գնալու դրդապատճառների մեջ:

Աիդա Կիրակոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղեցկուհի Սոֆի Դևոյանի շքեղ կերպարը (լուսանկարներ)Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ ՀայրապետյանՀայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Հմայիչ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը «Իմ երազանքների հարսանիքը»․ Արուսիկ Տիգրանյանը տեսանյութ է հրապարակել իր հարսանիքիցԱռաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն Արցախում ընթացիկ տարում. Արայիկ Հարությունյան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցն է. ՄնացականյանԱրուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ շնորհավորել են նաև Գարիկ Պապոյանի ծննդյան տարեդարձըՕդի ջերմաստիճանը կնվազիԱրցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել Բանգկոկում ցուցարարները վարչապետի հրաժարականն են պահանջելՌուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նա մահացել է Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է․ ԱԻՆ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աջափնյակի իր համակիրների հետՆիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան«Ավրորան» նպաստում է Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն աշխարհում․ ՓաշինյանՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք․ 2 պացիենտ մահացել էՄահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր ԴավիդյանըՕրվա խորհուրդ Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր.Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար Գայանե Բաղդասարյանը ներկայացել է նոր սեքսուալ ֆոտոշարքով Ամբողջովին մերկ Վոլոչկովան` ռուսական բաղնիքում (տեսանյութ)Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ)«RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել»Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ)«Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից». Համո Սահյանի որդի. 168.am Մարիամ Փաշինյանը ներկայացել է գրավիչ կերպարում (լուսանկար)«Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան «Քաջ Նազարը և զարմացած Չալոն» (տեսանյութ)Խոշոր հրդեհ` Մատենադարանի հարակից տարածքում. պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ․ Օլյա Հակոբյան (տեսանյութ) Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը. Իլհամ ԱլիևԱննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)Դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով». Խաչիկ Ասրյանը` վարչապետ Փաշինյանի մասին«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 7Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն զենքինՆոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունըԻնչպես են ճանապարհային ոստիկանները կանգնեցնում վարորդին ու, իրենց սխալը հասկանալով, խայտառակված հեռանում (տեսանյութ) Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». նոր կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ)Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին․ Զավեն Բոյաջյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները «Ո՞վ է գալիս գնանք». Մարիամ Փաշինյանը կմասնակցի 45-օրյա զինվարժանքներինՀայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ
Ամենադիտված