Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետ Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ Ոստիկանությունը կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում. ոստիկանապետի ուղերձը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Եթե հստակ նպատակ ու ծրագիր ունենանք, ապա կհասնենք մեր երազանքին 

Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում են

Գիտություն և Մշակույթ

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին:

«Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն է: Այն ժառանգության պահպանման հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է, որին աջակցում է պետական մարմինների լայն ցանցը, մասնավոր ընկերություններ և անհատներ` ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Հիմնադրվելով 1963 թվականին` այն այսօր ճանաչված է որպես Եվրոպայում ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Կազմակերպության նախագահն է հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն:

2013 թվականի հունվարին մեկնարկած «7 ամենավտանգված հուշարձան» ծրագիրը քաղաքացիական հասարակության արշավ է` միտված Եվրոպական վտանգված ժառանգության փրկությանը: Թեև այն ուղղակի ֆինանսավորում չի տրամադրում, սակայն բարձրացնում է խնդրի մասին իրազեկվածությունը, հրապարակում առկա վտանգի սեփական գնահատումը, առաջարկում  գործողությունների հնարավոր ծրագրեր` հասարակական և մասնավոր աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ծրագիրը իրականացվում է Եվրոպա Նոստրայի և «Եվրոպական ներդրումների բանկ» ինստիտուտի կողմից` Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ: 

Եվրոպական ժառանգության 14 հուշարձաններ, որոնք նոմինացվել են «7 ամենավտանգված հուշարձան 2020»-ի համար. 

Ալբանիայի Ազգային Թատրոն, Տիրանա, Ալբանիա

Կարաս - գինու ավանդական տարաները, Հայաստան

Խորանաշատ Վանք, Տավուշի մարզ, Հայաստան

Եզերի ամրոց, Հորնի Յիրետին, Չեխիա

Տապիոլա լողավազան, Էսպոո, ֆինլանդիա

Սամեզանո ամրոց, Տոսկանիա, Իտալիա

Սիբարիսի հնագիտական պարկ, Իտալիա

Իվիք տուն, Վասսենաար, Նիդերլանդներ

Y-block, Կառավարական թաղամաս, Օսլո, Նորվեգիա

Սոմբիերկի էլեկտրակայան, Բիտոմ, Լեհաստան

Բելգրադի ամրոցը և շրջակայքը, Սերբիա

Պլեչնիկ մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա

Cuatro Caminos մետրոյի կայանատեղի, Մադրիդ, Իսպանիա

Եգիպտական սրահներ, Գլազգո, Միացյալ Թագավորություն:

 

Խորանաշատ վանք, Տավուշի մարզ (Հայաստան)

Խորանաշատ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում` Ադրբեջանի հետ սահմանին մոտ, և շրջապատված է անտառապատ լանդշաֆտով: Նախկինում այն ուշագրավ մշակութային կենտրոն էր, որտեղ և՛ վանական համալիր կար, և՛ համալսարան:

Այսօր եկեղեցին շարունակում է գործել` որպես մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի միակ պաշտամունքի վայր:

Միջնադարում կառուցված բազմաթիվ շենքերից Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Կիրակի փոքրիկ եկեղեցին կոնսերվացված են ինչպես պայմանների վատթարացման, այնպես էլ` նախկինում իրականացված ոչ պատշաճ վերականգնման աշխատանքների հետևանքով:

Հուշարձանը վտանգված է թե՛ իր ֆիզիկական, թե՛ քաղաքական համատեքստում: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող հակամարտությունը շատ լուրջ ռիսկ է ներկայացնում հուշարձանի այցելուների համար, հուշարձանի տեղակայումն է՛լ ավելի է դժվարացնում կոնսերվացման աշխատանքների իրականացումը` մեկուսացված լինելով սողանքների հակվածությամբ սեյսմիկ գոտում:

Առաջադրումը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, մինչդեռ շվեյցարական Իլ Գերմոլիո կազմակերպությունն արդեն աշխատում է տեղի համայնքի հետ և պատրաստակամ է աջակցել պահպանման և կառավարման պլանին` հուշարձանային համալիրը վերակենդանացնելու համար:

 

Կարաս – Գինու ավանդական տարաները  (Հայաստան)

Հայկական գինեգործության ավանդական մեթոդները կորստի լուրջ վտանգի առաջ են կանգնած: Յուրահատուկ կավե տարաները, որոնք հայտնի են որպես կարասներ, ավելի քան 6000 տարի օգտագործվել են հայկական ավանդական գինեգործության մեջ: Այս պրակտիկան, ի վերջո, լայն տարածում է գտել Միջերկրական ծովի  ամբողջ տարածքում, ինչի մասին են վկայում հնագիտական պեղումների մեծածավալ արդյունքները:   

Յուրահատուկ ձև ունեցող կարասները, որոնք պատրաստում են վարպետ կավագործները/բրուտները, ոլորման բարդ եղանակով, կարող են պարունակել մինչև 1500լ հեղուկ: Չնայած հայկական գինեգործության մշակույթում ունեցած լայն տարածմանը, կարասների պատրաստման ավանդական մեթոդներն ու գիտելիքները այժմ կանգնած են կորստի եզրին:

Առաջադրումը կատարվել է Karas Revival Heritage (Կարասների վերածնունդ/ մշակութային ժառանգության պահպանում) ծրագրի կողմից: Մի կազմակերպություն, որն իր ուշադրությունը սևեռել է կարասների պատրաստման մեթոդների վերածնունդին և գիտելիքի փոխանցմանը: Այս ավանդական արհեստի պահպանմանն ու արժևորմանն ուղղված ծրագրի շնորհիվ կանխատեսվում են տեղական համայնքի կրթության դրական արդյունքներ` առանցքում ունենալով այն կարևոր կապը, որ առկա է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության միջև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով«Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ Հրդեհ` Կոտայքի մարզում գտնվող կրակայրիչների արտադրամասում «Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց...». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԴանիայում մեծահասակներն ամբողջովին մերկացել են մանկական շոուի եթերում (տեսանյութ)Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել է մոտ 133 մլն դրամ Պարո´ն վարչապետ, տարածքի հարցը դեռ չի լուծվել․ «Մեր ժամանակների հերոսը» (տեսանյութ)Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Ղազախստանում շենքի վրա պատկերվել է ՀՀ դրոշն ու զինանշանը (տեսանյութ) Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակումՊրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան՝ «Հայոց զորքը հարթավայրում» (տեսանյութ) Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը (լուսանկարներ)Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է. Արայիկ Հարությունյան «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում. ուղիղ Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետՀաղորդավարուհին զբոսնել է ամբողջովին մերկ վիճակում (տեսանյութ)Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով (տեսանյութ) Դեմ չեմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի. Արսեն Թորոսյան Հնդկաստանում 5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացան բուժաշխատողները Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն. Մարուքյան Հայաստանի զարգացման ո՞ւմ ռազմավարությունն է ավելի իրատեսականՊատրաստակամ ենք՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանի հետ. Մոլդովայի վարչապետ Փաշինյանի խայտառակ շփոթությունը (տեսանյութ) Պարելը նորմալ երևույթ ա. Աշոտ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին (տեսանյութ) Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի «Մերժվածներից» ում ընկերություններն են առանց մրցույթի գնումների բացարձակ առաջատարները3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից Նոր չարտերային չվերթներ` Մոսկվայից դեպի Երևան. տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլիՀրդեհ` Մոլդովական փողոցում (տեսանյութ) Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Ինչ փոխվեց Աննա Հակոբյանի կոչերումԿանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ Երևանը՝ այսօր երկնքում սավառնող ՍՈՒ-30 կործանիչի օդաչուի աչքերով (տեսանյութ) Կատակում են կենդանիները (զվարճալի լուսանկարներ)Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն ԱրոնյանինԱռողջապահական ոլորտի պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է․ Արսեն Թորոսյան Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահըՍեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի 4-ամյա երեխան «Մեգամոլում» մետաղյա ձողով վնասել է աչքը․ ծնողը ահազանգում է Գրիգոր Խաչատրյանը և Մակիչ Մարգարյանը վաստակավոր արտիստի կոչում են ստացել Լևոն Քոչարյանի անակնկալը Սիրուշոյին (տեսանյութ) Ավտովթար Սյունիքի մարզում. կա 5 վիրավոր, որից 2-ը երեխաներ ենՏաքսու վարորդը պետք է կարողանա հաճախորդի դեմքին նայելով հասկանալ, թե որ երաժշտությունը հաճելի կլինի նրան. Փաշինյան
Ամենադիտված