Քրոջ սպանության մեջ մեղադրվողը փորձել է առաստաղով փախչել դատարանից (տեսանյութ)
ВидеоԼեոնիդ Գ.-ն, ով մեղադրվում է ծիսական արարողությունների ժամանակ քրոջը սպանելու մեջ, փորձել է փախչել դատարանից: Նա ոստիկանների աչքի առաջ դուրս է եկել վանդակից և բարձրացել առաստաղի վրա:
Ինչպես երևում է տեսանյութում, նա անցք է բացել առաստաղի վրա, փորձել է մտնել այնտեղ: Դատական կարգադրիչներին միանգամից չի հաջողվել բռնել նրան: Նրանք ստիպված են եղել ի սկզբանե համոզել, ապա ուժի գործադրմամբ բռնել նրան: