Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)
ԼուսանկարներՄադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, սիրում է կրել արտասովոր զգեստ և չսափրել մարմնի մազածածկույթը՝ ակտիվորեն ցուցադրելով դրանք հանրությանը։ Այս անգամ 23-ամյա մոդելը մասնակցել է սկանդալային արտ-էքսպերիմենտի։
Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցադրության շրջանակներում կայացած Love Different 2020 հավաքածուի ցուցադրության ժամանակ նա պոդիում է բարձրացել Desigual ապրանքանիշի ներքո:
Արտ-էքսպերիմենտի ավարտին մոդելները մերկացել են, ապա սկսել են համբուրվել և ի վերջո ստացվել է «Պարֆյումերը․ Մի մարդասպանի պատմություն» ֆիլմից հայտնի տեսարանը:
Elle-ի հաղորդմամբ՝ Desigual ապրանքանիշն արտ-բեմադրությունը բացատրել է «բազմամշակութայնության եւ բազմազանության օրինակով սիրո ամենահիմնական եւ ունիվերսալ ակտը՝ համբույրը, ցուցադրելու ցանկությամբ»։