Մանկապիղծը 3 տարվա ընթացքում «գայթակղել» է 36 աշակերտուհու
RussiaԿրասնոյարսկում դատարանի առջև կկանգնի տեղի բնակիչը, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեից:
Քննության համաձայն՝ 2014 թվականից մինչև 2017-ի հունիսն ընկած ժամանակահատվածում, 38-ամյա տղամարդը սոցցանցերում գտել է Կրասնոյարսկի երկրամասում ապրող 9-ից 15 տարեկան աղջիկների և կապ հաստատել նրանց հետ: Այնուհետև ինտիմ լուսանկարներ է ուղարկել նրանց՝ առաջարկելով քնել իր հետ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ նա սեռական հարաբերություն է ունեցել երկու անչափահասի հետ: Նրա գործողություններից տուժել է ընդհանուր՝ 36 անչափահաս:
Նշվում է, որ տղամարդն արդեն ձերբակալվել է, նա ընդունել իր մեղքը: Նրա նկատամամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 4 հոդվածով: