Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? 

Փաշինյանը՝ Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին (տեսանյութ)

Политические

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչի համար է կառավարությունը որոշել մոտավորապես 270 միլիոն դրամ գումար հատկացնել՝ Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց՝ շատ կարևոր է արձանագրել, թե  ինչի համար են դա անում՝ շեշտելով, որ խնդիրը բացարձակապես ուտել-խմելու կամ ճոխությունների վրա գումար ծախսելը չէ: «Որովհետև մեր կարծիքով մենք սրանով լուծում ենք և պիտի այս ավանդույթը շարունակելով և զարգացնելով՝ լուծենք շատ կարևոր սոցիալ-տնտեսական, հոգեբանական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, գիտեք, որ Հայաստանի շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն՝ ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում: Եվ ահա այս միջոցառումների կոմպլեքսը, որ պլանավորել ենք Երևանում, ունի այդպիսի նպատակ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ տարվա գործողությամբ այդ խնդիրն ամբողջապես չենք լուծի, և մենք նկատի ունենք, որ ամեն տարի այս ավանդույթը պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց՝ սրանով ուզում են էլ ավելի խթանել դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը: «Գիտեք, որ հիմա բավական մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը Հայաստան: Ես այսպիսի խնդիր եմ ձևակերպել, որ Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն պիտի չունենա: Այսինքն, տարվա մեջ 12 ամիս Հայաստանը պետք է տուրիստական հետաքրքիր ուղղություն լինի»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որ փորձում են լուծել՝  Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսանկյունից որոշակի սրբագրումներ մտցնելն է: «Շատ է խոսվում այն մասին՝ արժե արդյոք այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում բազմաթիվ սոցիալապես անապահով կամ ոչ այնքան ապահով մարդիկ կան: Այն միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով հենց առաջին հերթին ամանորյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում, Երևանի կենտրոնում: Այդ հատվածում աշխատելու են նաև սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր, կարող են մարդիկ իրենց երեխաներին վերցնել գալ Հանրապետության հրապարակ: Երևանի 2750 -ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, համբուրգերներ, և մարդիկ կարող են մեկ բրդուճով, մեկ բաժակ գինի վերցնելով՝ իրենց երեխաների հետ այդ գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով, բոլորովին նոր որակի միջավայր ստանալ իրենց ընտանիքի և ընկերների հետ ամանորը նշելիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար Ամանորը մենք պատկերացնում ենք տոն, երբ փոքր խմբերով, ընկերական շրջապատներով, ընտանիքով փակվում ենք մեր տներում և նշում ենք այդպես: «Մենք ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու, ավելի լայն միջավայրում նշելու հարթակ ստեղծել՝ ի կատարումն այն կարգախոսի, որ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքը: Մենք ուզում ենք ամանորյա այդ ընտանիքի շրջանակը և միջավայրն ավելի մեծացնել, ինչը չի հակադրվում ավելի փոքր միջավայրերում նշելու ավանդույթին: Մեկը մյուսին այս պարագայում կարող են շարունակել և մեկը մյուսի համար ավելի լավ միջավայր ստեղծել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ դեկտեմբերի 21-ից ամենօրյա համերգներ են լինելու Երևանի 2750-ամյակի այգում, հետո նաև Հանրապետության հրապարակում: «Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց և իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին նայելու, տեսնելու, ինչ-որ նոր լավ և գեղեցիկ բան ունենան, իրենց վիզուալ գեղագիտությունը զարգանալու այլընտրանք ունենան: Շատ կարևոր նրբություն եմ ուզում ընդգծել: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը Երևանում լինելու է դասական երաժշտության համերգ, լինելու են թատրոններ, որոշակի ժամերի բաց են լինելու թանգարաններ: Այս առումով նույնպես կարծում եմ շատ կարևոր է, որ մենք կարողանանք զարգացնել այն կուլտուրան, որ Ամանորի օրերին կարելի է մի քիչ գումար պակաս ծախսել սննդի վրա և այդ գումարը ծախսել և դասական երաշժտության համերգի, թատրոնի, թանգարանի տոմս գնել: Մենք ուզում ենք այնպես անել, որ տոնը ինքը լինի հանգստանալու միջավայր և ոչ թե սննդային և այլ կարգի դեպրեսիաների մեջ ընկնելու միջավայր»,- նշեց նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Киеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА
Самое популярное