Հայտնի ակտիվիստուհին՝ «Տարվա մարդ» (տեսանյութ)
ՏեսանյութերՇվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» կոչումն է ստացել Time ամերիկյան հանդեսի վարկածով: Համապատասխան տեղեկատվությունը դեկտեմբերի 11-ին հրապարակվել Է NBC հեռուստաալիքի «Թուդեյ» ծրագրի եթերում:
Ավանդաբար դեկտեմբերին Time-ի խմբագրությունը հայտարարում է «Տարվա մարդուն»: Թունբերգի լուսանկարը զետեղված է հանդեսի շապիկին: Այս կոչումը շնորհելու որոշակի չափանիշներ չկան. համարվում է, որ այն ստանում է նա, ով տարվա ընթացքում առավել մեծ ազդեցությունն է գործել հասարակության վրա, անկախ այն բանից՝ դրական է դա եղել, թե բացասական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: