Գերմանացի գործարարները ցեխ են շպրտում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի վրա (տեսանյութ)
ВидеоԱյս օրերին կրկին իր գոյության մասին հիշեցնելու անհաջող փորձեր է ձեռնարկում մի ընկերություն, որը բացառապես հեղինակություն վայելող կազմակերպության անունը շահարկելով` փորձում է իրեն կարևորել: Խոսքը գերմանացի գործարարների կողմից կառավարվող «Իստինվեստոր» ընկերության մասին է, որի տնօրինությունը որոշել է 10-ամյա վաղեմության պատմություններ վերհիշել ու այդ գործընթացում արատավորել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համբավն ու հեղինակությունը: «Իստինվեստոր»-ի գերմանացի տերերը վերհիշել են, որ 2006թ․մայիսին ձեռք են բերել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 3,2%-ի բաժնեմասն ու երկու տարի անց դրանց վաճառքի գինը իրենց ձեռնտու չի եղել: Նախ առավել քան զավեշտալի է, որ գերմանացիները ներկայանում են որպես ներդրողներ, որովհետև նրանք որևէ ներդրում չեն իրականացրել և ընդամենը արդեն իսկ վերակառուցված գործարանի բաժնեմասեր են գնել և այն էլ՝ առանց կոմբինատի ֆինանսական հաշվետվություններին ծանոթանալու: Իհարկե պարզից էլ պարզ է, որ իրական փաստերը կեղծ լույսի ներքո ներկայացնելու հաշվին գերմանացիներն ընդամենը կլորիկ գումարներ ձեռք գցելու նպատակ են ունեցել, սակայն իրականությունը բոլորովին այլ է, և հենց դա է վկայում այն հանգամանքը, որ գերմանացիները պարտվել են բոլոր դատական ատյաններում: