«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
СпортՁմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվեց առաջին նորեկով: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մեր ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ: 28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է Լիեժի «Ստանդարդի» և ֆրանսիական «Վալանսյենի» գույները: Կամարան խաղացել է նաև բելգիական «Սերենգում»: 2018-ից փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու»-ում: