Ծեծկռտուք՝ Գերագույն ռադայում. պատգամավորը հոսպիտալացվել է (տեսանյութ)
Видео«Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Բոգդանցևի և «Ազատություն» կուսակցության պատգամավոր Էդուարդ Լեոնովի ու Իգոր Միրոշնիչենկոյի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայում։ Համապատասխան տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Անդրեյ Յակոբչուկը:
Նշվում է, որ Լեոնովն ու Միրոշնիչենկոն ցանկացել են հասնել քննարկումից հողի շուկայի վերաբերյալ հարցի հանմանը, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի։
Միջադեպի արդյունքում պատգամավոր Անդրեյ Բոգդանցևը հոսպիտալացվել է։