Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) 

Դավիթ Հարությունյանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ փաստարկներ է ներկայացրել

Քաղաքական

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Pastinfo.am–ում որոշ դիտարկումներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ։

Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորև ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները և դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Փաստարկ 1. Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ինստիտուտը նորություն չէ ՀՀ իրավական համակարգում, և գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է նման հնարավորություն:

Նախագծի և գործող կարգավորման էական տարբերությունը նրանում է, որ գործող նորմը վաղ կենսաթոշակի գնալու իրավունք նախատեսել է միայն այն դատավորների համար, ովքեր 2015թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին այդ կարգավիճակն ունեցող երկու դատավոր կա՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը)։ Գործող կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է։ Տարածել նման մոտեցումը այն դատավորների վրա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց պակաս, որևէ առումով հիմնավորված չէ:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ՍԴ դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն, CDL-AD(2019)024)։

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է անհամեմատ ավելի մեծ «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Փաստարկ 2. Նախագծի նպատակը 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է:

Դեռևս Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում ի հայտ են գալիս միմյանց հակասող հիմնավորումներ։ Մի կողմից՝ նախագծի ընդունման հիմնական անհրաժեշտությունը Կառավարության կողմից պայմանավորվում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Առանց որևէ իրավական հիմքի, անտեսելով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Կառավարությունը պնդում է անում, թե 2015թ․ Սահմանադրության փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի «մոդել», որը պետք է անհապաղ կյանքի կոչվեր, սակայն «իրավակիրառ պրակտիկայի» բերումով իբրև թե կյանքի չի կոչվել։ Իրականում սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։

Սահմանադրության 213-րդ հոդվածը նույնքան պարտադիր է օրենսդրի համար, որքան սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգը նախատեսող Սահմանադրության հոդվածը, ուստի հակասահմանադրական և անթույլատրելի է օրենքով սահմանադրի կամքի նման խեղաթյուրումը։

Փաստարկ 3. Նախարարի կողմից որպես փաստարկ նաև հղում է կատարվում միջազգային փորձին: Վկայակոչվում է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Դանիայի և Ավստրալիայի փորձը։ Միևնույն ժամանակ նախարարը պնդում է, որ նախագծով առաջարկվող մոդելը «ամբողջությամբ համընկնում է» Վրաստանի մոդելի հետ։

Դեռևս Նախագծի վերաբերյալ ներկայացված սկզբնական պարզաբանումներում միջազգային փորձի առումով որպես լավագույն օրինակ արդարադատության նախարարության կողմից մատնանշվում էին Լեհաստանը և Հունգարիան, որտեղ ներդրվել էր պարտադիր վաղ կենսաթոշակի ինստիտուտը: Նախարարության կողմից մատնանշված փորձը չդիմացավ քննադատության և հետագայում նախարարությունը հրաժարվեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը վկայակոչելուց: Սակայն սկսեցին հղումներ արվել այլ երկրների փորձին: Ցավոք, պատկերը կրկնվեց և միջազգային փորձը ներկայացվելիս խեղաթյուրվեց այնպես, ինչպես նախկինում՝ Լեհաստանի և Հունգարիայի պարագայում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում  առկա կարգավորման և Կառավարության կողմից առաջարկվող նախագծի էական տարբերությունը նրանում է, որ նշված երկրներում վաղ կենսաթոշակի ինստիտուտը գործում է բոլոր դատավորների համար, գործում է առանց ժամկետային սահմանափակման և նախատեսում է միայն միանվագ վճար և կենսաթոշակ և ոչ թե աշխատավարձի պահպանման իրավունք։

Դանիայում բոլոր դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում։ Սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային ընդհանուր տարիքը, Դանիայում սահմանադրական մակարդակով նախատեսվել է, որ ընդհանուր կենսաթոշակային տարիքի հասած դատավորները (ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր դատավորների մասին) իրավունք ունեն հրաժարական տալու և մինչև 70 տարեկանը ստանալու հրաժարականի պահին ստանալիք աշխատավարձի չափով դրամական ապահովում: Այսպիսով, Դանիայում առկա է սահմանադրական կարգավորում և խոսքը գնում է միայն 65 տարին լրացած դատավորների մասին, ուստի Դանիայի օրինակը որևէ առնչություն չունի ներկայացված նախագծի հետ։

Փաստարկ 4. Որպես հիմնավորում նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կառանձնացնեի երկու կարևոր տարր` կամավորությունը և ընթացիկ դատական գործընթացների վրա ազդելը:
Ազգային ժողովում որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչպես են բավարարվում այս երկու պայմանները: Թերևս պատճառն այն է, որ նման հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ երկու ամսով, նախագծի հեղինակները այդ երկու պայմանները դարձրին ֆիկցիա։ Անգամ Վրաստանում կիրառված և հիմնովին քննադատված մոտեցումը նախատեսում էր դրանից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ մեկ տարի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան
Ամենադիտված