Մեսսին` «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղի մասին
СпортԿատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Իսպանիայի առաջնության շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղին:
«Ակնկալում եմ տեսնել շատ ուժեղ «Ռեալ»: Նրանք հիմա լավ մարզավիճակում են, ինչպես որ «Բարսելոնա»-ն: Այս խաղերը, անկախ թիմերի մարզավիճակից, յուրահատուկ խաղեր են»,- Մեսսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա»-«Ռեալ» դիմակայությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: