Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում Հայաստանի «կարմիր գիծը». Մամեդյարով
ForeignԱդրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպումը ԼՂ խնդրի կարգավորման հարցով կկայանա 2020 թվականի հունվարին:
Մամեդյարովը նաև շոշափել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող «կարմիր գծին»:
«Մենք Բրատիսլավայում շոշափել ենք առարկայական հարցեր: Առաջին հերթին՝ պետք է հասկանայինք, թե որտեղ է այն «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել: Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», նրանք էլ, հավանաբար, հասկանում են՝ որտեղ է Ադրբեջանի այդ գիծը»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում կարծիքների փոխանակումը «կոշտ» էր: