Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա (տեսանյութ)
VideoՊակիստանի Կարաչի քաղաքում առյուծը հարձակվել է տեղի կենդանաբանական այգու աշխատակցի վրա։
Համապատասխան տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում ազատվել գիշատչի ճիրաններից։
Կենդանին բռնել է աշխատակցի ձեռքը, իսկ տղամարդու գործընկերները չեն օգնում նրան։ Միայն 40 վայրկյան անց առյուծը բաց է թողնում իր զոհին։
Պակիստանցուն տեղափոխել են հիվանդանոց, նրա առողջական վիճակը կայուն է։
Կենդանաբանական այգու տնօրենը նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, սակայն նրա խոսքերով, տղամարդը խախտել է անվտանգության կանոնները և մոտեցել է առյուծի վանդակին՝ ոչ ճիշտ կողմից։