«Ռոմա»-ն դուրս եկավ ԵԼ-ի հաջորդ փուլ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Վոլֆսբերգեր»-ին:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Խաղի 7-րդ րոպեին դաշտի տերերի խաղացող Դիեգո Պերոտին 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը, երեք րոպե անց իտալական ակումբի խաղացող Ֆլորենցին դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպման 19-րդ րոպեին էդին Ջեկոն հաշիվը դարձրեց 2:1, իսկ 63-րդ րոպեին Վայսմանը հյուրերին փրկեց պարտությունից:
Արդյունքում իտալական ակումբը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը: