«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան 

Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին

Իրավունք

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին:

Այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և ՀՀ ներմուծել սերմացու ցորեն: Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր համայնք նախապես հայտ է ներկայացրել մարզպետարան՝ ըստ ցորենի սերմացուի համար հերթագրված անձանց քանակի, որի հիման վրա էլ մարզպետարանը հայտ է ներկայացրել ՀՀ ՊՈԱ կազմակերպություն և ստացել հայտով ներկայացված քանակի ցորենի սերմացու, որը հետագայում, մարզպետների կազմակերպմամաբ, համայնքի ղեկավարների կողմից մարզկենտրոններից  տեղափոխվել է համապատասխան համայնքներ և բաշխվել նախապես ցուցակագրված և հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունից Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքին 2013 թվականին տրամադրվել է 20 տոննա, 2014 թվականին՝ 78.75 տոննա, 2015 թվականին՝ 74.9 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուներ, որոնք Արծվաբերդ համայնքի ներկայացուցիչը, մարզկենտրոնից ստանալով, տեղափոխել է համայնք և պահեստավորել համայնքապետարանում: Աշնանացան ցորենի սերմացուի համար արդեն իսկ հերթագրված բնակիչները, համայնքապետարանի համապատասխան աշխատակցից ստացել են իրենց հասանելիք ցորենի սերմացուն, որոնց հիմնական մասը նախապես է վճարել գումարը, իսկ մի մասն էլ պարտք է մնացել՝ բերքահավաքից հետո վճարելու պայմանով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ստորագրել է համապատասխան ցուցակում՝ իր անվան և իր կողմից վճարած գումարի դիմաց:

Նախնական քննությամբ, սակայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Արծվաբերդ համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին՝ գյուղացիներին, տրամադրված սերմացուի բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սերմացուի դիմաց գյուղացիներից հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքի ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարանին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. ընկած ժամանակահատվածում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, 2013-2015թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված և Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22.469.000 ՀՀ դրամ գումարը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014 և 2015 թվականներին  կազմված և իրեն հանձնված «ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին  սերմացու հատկացնելու վերաբերյալ» տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ 2016 թվականին, կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է «2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների» անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք հանձնել Տավուշի մարզպետարան:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր»
Ամենադիտված