ՄԻՊ-ին վստահում է հասարակության 63 %-ը․ Միջազգային հանրապետական ինստիտուտ
ՀասարակությունՄիջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute IRI) Հայաստանի բնակիչների շրջանում անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Հրապարակված զեկույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ունի հանրային բարձր վստահություն։
Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հարցվածների 63 տոկոսը։