Ռակիտիչը դեռ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնա»-ից
Սպորտ«Բարսեոլոնա»-ի խորվաթ ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը մտադիր էր հեռանալ կատալոնական ակումբից:
Այս մասին գրում է Marca-ն: Ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ ակումբից, քանի որ նոր մրցաշրջանում առավել քիչ խաղաժամանակ է ստանում: Սակայն վերջին 4 խաղերում լինելով հիմնական կազմում և լավ դրսևորելով իրեն՝ խորվաթ ֆուտբոլիստը որոշել է դեռ մնալ «Բարսելոնա»-ում և մերժել է մի քանի ակումբների:
Իվան Ռակիտիչը «Բարսելոնա»-ին է միացել 2014 թվականին: