Հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան
Հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ Այս մասին այսօր Ռուբեն Հայրապետյանի առանձնատան առջև հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօր երեկոյան բոլորն ամեն ինչ իմանալու են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի աշխատակիցները քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունն ավարտեցին և հեռացան առանձնատնից։
Նշենք, որ մինչև ոստիկանները հավաքված էին Ռուբեն Հայրապետյանի տան բակում, Ռուբեն Հայրապետյանը բակում խաղում էր մանկահասակ թոռնիկների հետ։