Վարչապետի խոսնակի նկատողությունը՝ Լազարևյան ակումբի նիստի կազմակերպիչներին
ՔաղաքականԱյսօր Երևանում անցկացվող հայ-ռուսական Լազարևյան ակումբի 3-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին դուր չեկավ, որ աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Նա ասաց, որ ցանկանում է իր խոսքը սկսել հայերենով։ Վարչապետի խոսնակը կոչ արեց հաջորդ անգամ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին ապահովել համաժամանակյա թարգմանություն։ Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը ելույթը շարունակեց ռուսերենով։