Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
ՍպորտՉեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Գաբրիել Ժեզուսը, ով հեթ-տրիկ է ձևակերպել Զագրեբի «Դինամո»-ի դեմ խաղում (4:1): Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լավագույն կոչմանը հավակնում էին նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով «Գալաթասարայ»-ի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ (5:0), «Նապոլի»-ի ֆուտբոլիստ Արկադիուշ Միլիկը ով դարձել է երեք գոլի հեղինակ «Գենկ»-ի դեմ խաղում (4:0) և «Ատլետիկո»-ի ֆուտբոլիսը Ժոաու Ֆելիքսը, ով գոլ է խփել «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում (2:0):