Կլոպը` ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ
Sport«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի կայքը:
Կլոպի թիմը նոյեմբերին տեղի ունեցած 4 խաղերում էլ հաղթանակ է տոնել: Մարզիչն այս մրցանակին արժանանում է կարիերայում 6-րդ անգամ:
Լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր») և Քրիս Ուայլդերը («Շեֆիլդ Յունայթեդ»):